Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՑ ԳԱՎԱՌ-ԾԱՂԿԱՇԵՆ  ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՑ ԳԱՎԱՌ-ԾԱՂԿԱՇԵՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ 15.11.2011

Ըստ ժամանակացույցի այս տարվա նոյեմբերի 30-ին շահագործման կհանձնվի Գավառ-Ծաղկաշեն 6 կիլոմետր 400 մետր երկարության հիմնանորոգված ավտոճանապարհը: Սակայն այս պահի դրությամբ աշխատանքները գրեթե ավարտվել են: Այն իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 640 միլիոն դրամի հաշվին, ՙԳյուղական ճանապարհների բարեկարգման ծրագրի՚ շրջանակներում: Շինարարական աշխատանքները իրականացնում է...

    ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ 14.11.2011

Նոյեմբերի 11-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Բացելով նիստը` մարզի ղեկավարի առաջարկով մարզխորհրդի անդամները եւ նիստին հրավիրված մյուս մասնակիցները մեկ րոպե քար լռությամբ հարգեցին երկու օր առաջ հանկարծամահ եղած իրենց գործընկեր, Զովաբերի համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանի հիշատակը: Ապա Նվեր Պողոսյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետին` Վարդան Նադարյանին: Այնուհետեւ նիստն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: ՙՏեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին՚ հարցի զեկուցմամբ ...

 ԱՎԱՐՏՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ

ԱՎԱՐՏՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ 14.11.2011

Գեղարքունիքի մարզի տնտեսությունները այս տարի կուտակել են մոտ 425 հազար տոննա խոտ, 27 հազար տոննա ծղոտ, 250 տոննա սիլոս, ինչը մոտ 100 հազար տոննայով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ շատ կերհանդակներ մնացին առանց հնձվելու, այս տարի դրանք հնձվեցին գրեթե ամբողջությամբ: Կուտակված անասնակերը լիովին բավարար է եղած անասնագլխաքանակի ...

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՀԱՎԱՔԱԳՐՎԵՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ 14.11.2011

2011 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 82.8 տոկոս է, կամ պլանային 865 միլիոն 500 հազար 300-ի դիմաց հավաքագրվել է 716 միլիոն 794 հազար 500 դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Գեղարքունիքի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը աճել է 3.6 տոկոսով: Ըստ տարածաշրջանների մարզում սեփական եկամուտների հավաքագրման պատկերը հետեւյալն է. Վարդենիսի տարածաշրջան` 89.8, Գավառի տարածաշրջան` 76.5, ճամբարակի տարածաշրջան` 81.9, Մարտունու տարածաշրջան` 77.9, Սեւանի տարածաշրջան` 88.4 տոկոս: Գեղարքունիքի մարզում միջինից բարձր ցուցանիշներ են ապահովել՝ ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՁՅՈՒՆ ՏԵՂԱԼ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՁՅՈՒՆ ՏԵՂԱԼ 27.10.2011

Հոկտեմբերի 27-ի գիշերվա ընթացքում Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում տեղումները թափվել են ձյան տեսքով: Գավառի հիդրոօդերեւութաբանական կայանի տրամադրած տվյալներով` այս գիշերվա ընթացքում դիտվել է 0,5 աստիճան ցուրտ, տեղումների քանակությունը հոկտեմբերի 27-ի առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ` 11 միլիմետր: Ցածրադիր բնակավայրերում` ծովի մակարդակից 1600-2000 մետր բարձրություններում գտնվող բնակավայրերում եւ տարածքներում ձյան շերտը հասնում է մինչեւ 5 սանտիմետրի: Իսկ ահա, բարձրլեռնային. ..

 ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՙՙ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ,, ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՙՙ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ,, ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻՆ 27.10.2011

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի մոտ կայացած խորհրդակցությունը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, վարչությունների պետերը եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, անդրադարձավ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, մարզխորհրդի հերթական նիստի նախապատրաստման աշխատանքներին, բերքահավաքի եւ աշնանացանի ամփոփ տվյալների հավաքագրմանը, մի շարք այլ ընթացիկ հարցերի: Մարզպետ Նվեր Պողոսյանը, կարեւորելով տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը, հանձնարարեց մինչեւ վերջ լինել հետեւողական եւ թերացող համայնքներում ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55