Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը 25.12.2015
Դեկտեմբերի 25–ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:Նիստի օրակարգում քննարկվեց երեք հարց`«2015 թվականի դեկտեմբերի21 –ի դրությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման մասին»,«ՀՀ Գեղարքունիքի մարզի 2015 թվականի գյուղատնտեսական ցուցանիշների ամփոփման մասին», «Սեւանա լճում ձկան ձվադրման հետ կապված` ձկնորսության արգելման աշխատանքների իրականացման մասին»: Օրակարգային առաջին հարցի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 21–ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 90,2 տոկոս:Առավել բարձր արդյունք ապահովել...
Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման ոլորտի 29 հիմնարկներում, կապված ձեռնարկությունների վերակազմակերպման գործընթացի հետ, ավարտվել են տնօրենների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները, որոնց արգելքը 29-ից հաղթահարել են 21 բուժհաստատությունների նախկին տնօրենները:Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հրավիրված խորհրդակցության ընթացքում աշխատանքային պայմանագրեր ստորագրեց մրցույթի շեմը հաղթահարած Գեղհովիտի, Գեղամասարի, Ծովագյուղի, Կարճաղբյուրի, Լուսակունքի, Ծովասարի, Աստղաձորի, Արծվանիստի, Ծովակի, Ծակքարի, Գանձակի, Լճափի, Վաղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոննների, Նորատուսի, Սարուխանի, Ձորագյուղի, Ներքին Գետաշենի...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը աշխատանքային տարին համարեց հագեցած եւ ձեռքբերումներով լի 23.12.2015
Դեկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացավ տարեվերջյան մամուլի ասուլիսը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Մինչեւ հարց ու պատասխանին անցնելը` Գեղարքունիքի մարզպետը մանրամասնորեն ներկայացրեց մարզում 2015 թվականին կատարված աշխատանքները, պետական միջոցներով կամ այլ կառույցների կողմից մարզում իրականացված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, առաջիկա հրատապ անելիքները, եկող տարում սպասվող կենսական նշանակության ծրագրերի ներդրումային ուղղվածություները: Մարզպետը տարին առավել հաջողված համարեց գյուղատնտեսության ոլորտում, որտեղ բոլոր ուղղություններում գրանցվել է աճ, բացառությամբ գարու արտադրության...
Գեղարքունիքի մարզի հանրակրթական 44 դպրոցներում այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչության կողմից կատարված տեսչական ուսումնաիրությունների արդյունքները քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետարանում, Գեղարքունիքի մարզի հանրակրթական բոլոր հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը եւ տեսչական ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձինք: Տեսչական ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարարության կրթության...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն 10.12.2015
Դեկտեմբերի ութին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում ընդունեց 41 քաղաքացու:Գեղհովիտ գյուղի բնակիչ Հասմիկ Սարգսյանը մարզպետին էր դիմել իր բնակարանն էլեկտրաէներգիայով ապահովելու խնդրանքով, ում դիմումը վերցվեց հաշվառման եւ ընթացք կտրվի օրենքով սահմանված կարգով: Մնացած 40 դիմումատուները մարզպետից խնդրել էին դրամական օգնություն, ինչը բավարարվեց:
Դեկտեմբերի ութին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ կայացած քննարկումը, որին մասնակցում էին մարզի առողջապահական ձեռնարկությունների բոլոր տնօրենները, անդրադարձավ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից ներդրված շաքարախտի, զարկերակային ճնշման եւ արգանդային պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրի կատարման ընթացքին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը հիմնարկ առ հիմնարկ ներկայացրեց ծրագրի կատարման ընթացքը եւ ցուցանիշները: Վարչության պետն առանձնացրեց առավել բարձր ցուցանիշներ ապահոված մի քանի ձեռնարկություններ....


