Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահական ,,Բաց դռների օրեր,,` Սարուխանի բուժամբուլատորիայում

24.09.2016

Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ մարզի քաղաքային և գյուղական համայնքներում տեղի բժիշկ մասնագետների ուժերով իրականացվող առողջապահական ,,Բաց դռների օրեր,, հերթական միջոցառումն անցկացվեց Սարուխան համայնքի բուժամբուլատորիայում: Առողջապահական այս հաստատությունը սպասարկում է Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք համայնքների մոտ 12 500 բնակչի: Նրանցից առողջական տարբեր խնդիրներ ունեցող մոտ 80 քաղաքացիներ սեպտեմբերի 24-ին հետազոտության ենթարկվեցին Գավառի և Մարտունու բժշկական կենտրոններից ժամանած էնդոկրինոլոգի, կարդիոլոգի, վիրաբույժի, գինեկոլոգի, անոթային վիրաբույժի, ուռոլոգի, ակնաբույժի և նեվրոպաթոլոգի կողմից: Մասնագետների ընտրության հարցում հաշվի է առնվում համայնքային ամբուլատորիաների մասնագետների կողմից իրենց համայնքներում գնահատված կարիքները: ,,Միակ խնդիրը, որ ամբուլատորիաներում մենք չենք կարողանում ապահովել, դա գործիքային և լաբորատոր հետազոտությունների իրականացումն է: Նման կարիք ունեցող հիվանդներն անմիջապես ուղեգրվում են տարածքային հիվանդանոց կամ պոլիկլինիկա և տեղերում ստանում նշված հետազոտությունները: Գավառի տարածաշրջանի համար նախապատրասում ենք առաջիկայում, տեղի բժիշկ-մասնագետների ուժերով հերթական ,,Բաց դռները,, կազմակերպել Գավառի ԲԿ-ում, որպեսզի այստեղ ուղեգրված հիվանդները անվճար հիմունքներով գործիքային հետազոտություն անցնեն և տեղում էլ կազմակերպեն իրենց հետագա բուժումը,, - նշեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Վարչության պետի հավաստմամբ՝ ,,Բաց դռների օրեր,, միջոցառման առաջին փուլի ամփոփման արդյունքում պարզվել է, որ հիվանդների մոտ 90 % իրենց բուժումը կազմակերպել են մարզում, իսկ մարզից դուրս ուղեգրումները եղել են հիմնականում խիստ մասնագիտական: ,,Ունեցել ենք լեղապարկի, կույրաղու, տարբեր ճողվածքների վիրահատություններ, որոնք կազմակերպվել են տեղում, մարզի լավագույն մասնագետների կողմից: Մենք,, Բաց դռներին ,, հրավիրում ենք նաև տվյալ բուժհաստատության կողմից սպասարկվող զինվորական հաշմանդամներին, որոնք հետազոտվում են և ըստ ցուցման ու անհրաժեշտության նրանց տրվում է համապատասխան դեղորայք,,- հավելեց Անուշ Պողոսյանը: Ըստ ժամանակացույցի՝ հերթական ,,Բաց դռների օրեր,, միջոցառումը կանցկացվի Կարմիրգյուղ համայնքում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59