Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում տեղի ունեցան ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումներ

21.09.2016

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունը Գեղարքունիքի մարզում մեկնարկեց նախօրեին՝ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարված Հանրապետական Մաղթանքով: Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում տոնական միջոցառումը սկսվեց խոնարհումի և ծաղկեդրման արարողությամբ.Գեղարքունիքի մարզի և Գավառ քաղաքի ղեկավարությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցները և դպրոցականները, Արցախյան ազատամարտի վետերանները և անհատ քաղաքացիներ ծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակն հավերժացնող հուշարձանին: Տոնակատարության առթիվ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ զինվորական քայլերթ, որին հաջորդեց քաղաքի դպրոցների ներկայացուցիչների հանդիսավոր մուտքը դեպի քաղաքի հրապարակ: Անկախության տոնի առթիվ հրապարակում, առանձին տաղավարներով Գավառի կրթական և մշակութային հաստատությունների սաները ցուցադրեցին իրենց ստեղծագործական աշխատանքները, որոնք հիմնականում նվիրված էին ՀՀ Անկախության տարիների ձեռքբերումներին: Գավառի մարզադպրոցի սաները և պատանի երկրապահները հյուրերի առջև հանդես եկան ցուցադրական ելոյթներով: Քաղաքի նախադպրոցական և մշակութային հիմնարկների սաների և անհատ կատարողների ուժերով տրվեց տոնական համերգ: Գեղարքունիքի մարզպետը և նրան ուղեկցող պաշտոնական անձինք շրջեցին տաղավարներով, զրուցեցին շնորհալի երեխաների հետ՝ շնորհավորելով միմյանց տոնի առթիվ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39