Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ

20.09.2016

Հարգելի հայրենակիցներ
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքում ձեռք բերված Անկախության շնորհիվ հայ ժողովուրդը պատմական հնարավորություն ստացավ՝ վերակերտելու իր ազգային ու ինքնիշխան պետությունը, ստեղծելու Հայաստանի ու Արցախի անվտանգության հիմնական երաշխավոր հանդիսացող Հայոց հաղթական բանակը, ձեռնարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ծանրակշիռ քայլերը միջազգային ասպարեզում, միավորելու Հայրենիք-Սփյուռք ջանքերը համահայկական նպատակների իրականացման շուրջ, ընտրելու ժողովրդավարական, խաղաղ ու ապահով Հայաստան կերտելու հաստատուն ճանապարհը:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում խաղաղ ու անհոգ տարիներ, համազգային նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ, տոնական բարձր տրամադրություն:
Ջերմ բարեմաղթանքներով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38