Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԵԿՄ հուշամեդալներ հանձնվեցին առաջնագիծ մեկնած կամավորներին

26.09.2016

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեց 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանությանը Գավառի տարածքից մասնակցած 29 կամավորներին: Գեղարքունիքի մարզպետը ԵԿՄ վարչության անունից Երկրապահի հուշամեդալներով եւ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհակալական խոսքի տպագիր տեքստով պարգեւատրեց Գավառի տարածքից ապրիլ-մայիս ամիսներին առաջնագիծ մեկնած 45 կամավորներից 29-ին, ովքեր Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության դիրքերում եւ Արցախյան ազատամարտում աչքի են ընկել նաև 1991-94 թվականներին: ,,Դուք ժամանակին արել եք այն, ինչը միայն երախտագիտության է արժանի: Ձեր ու ձեր մարտական ընկերների շնորհիվ մենք կարողացանք ապահովել մեր հաղթանակները եւ պահպանել մեր երկրի անկախությունն ու սահմանները: Ապրիլյան հերոսամարտերում էլ ձեզանից շատերի զավակները, ոգեւորվելով ձեր գործած սխրանքներով, հերոսական ու հաղթական կռիվներ մղեցին մեր անդորրը խախտած նենգ թշնամու դեմ: Դուք եղել եք առաջնագծում եւ տեսել, թե ինչ հերոսական ոգի ունեն մեր երիտասարդ զինվորները:Այս պարգեւատրումը դեռեւս ձեր գնահատման իրական չափանիշը չի, քանի որ ձեր անձնազոհությամբ, այն էլ ոչ թե մեկ անգամ, դուք ապացուցել եք, որ հայրենիքին ծառայելը սուրբ պարտականություն է:Մենք փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ինչպես զոհված ու վիրավոր ազատամարտիկների, Ապրիլյան հերոսամարտերում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, այնպես էլ կամավոր հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցածների ընտանիքներին:Մենք միշտ պատրաստակամ ենք՝ լսելու եւ ընդառաջելու ձեզ ամենատարբեր խնդիրներում,, -ասաց մարզպետը: Շնորհակալություն հայտնելով ստացած պարգեւի համար՝ ազատամարտիկ, 2016 թվականի ապրիլ-մայիսին առաջնագիծ մեկնած Հովհաննես Միրբյանը միաժամանակ առավել թանկ պարգեւ համարեց այսօրվա խաղաղությունը, մեր երկիրի սահմանների անվտանգության ապահովումը եւ հայ կյանքի հարատեւության իրավունքի նվաճումը:ՙՈգեւորված ենք նման գնահատականի համար: Մեր շարքերում մարտիկներ կան, որ մինչ այժմ նման պարգեւների չէին արժանացել: Սակայն մեզ համար ամենամեծ պարգեւն այն է, որ մենք մարտնչել ենք հանուն մեր սուրբ հայրենիքի ազատության, որ այդ մաքառումով կարողացել ենք ապահովել հայ ժողովրդի, հայ կյանքի շարունակականությունը՚-նշեց Հովհաննես Միրիբյանը:Հանդիպման ավարտին ԵԿՄ Գավառի բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանը ՙԱսպետաց ակադեմիայի՚ հուշամեդալով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38