Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Էմիլ Մարտիրոսյանը ճանաչվեց մրցույթի հաղթող

24.09.2016

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված ,, Ոչ սովին: Մեր ապագան սկսվում է առողջ սննդից,, խորագրով ամենամյա նկարչական փառատոնում այս տարի հաղթող է ճանաչվել Սևանի N1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտ, Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվող դպրոցական սնունդ ծրագրում ընդգրկված Էմիլ Մարտիրոսյանը: Սեպտեմբերի 20-ին Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Վերջիններս 2016թվականի նկարչական փառատոնում հաղթող ճանաչված Էմիլ Մարտիրոսյանին հանձնեցին կազմակերպության կողմից սահմանված մրցանակը՝ 100 ԱՄՆ դոլարի տեսքով, իսկ հաղթող ճանաչված մասնակցի դպրոցին տրամադրվեց 200 ԱՄՆ դոլլար՝դպրոցական պարագաներ գնելու նպատակով: Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները տեղեկացրին, որ կազմակերպությունն արդեն հայտարարել է մրցույթի 2017 թվականին կայանալիք հերթական փուլի մասին, որին կարող են իրենց ստեղծագործական աշխատանքներով մասնակցել մարզից դպրոցական սնունդ ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցականները: Նրանց հավաստմամբ լավագույն աշխատանքը ներկայացրած աշակերտը կարժանանա նմանատիպ խրախուսանքի:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03