Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում սուր շնչառական հիվանդություններից բուժվողների քանակը հասցվել է նվազագույնի

Մարզում սուր շնչառական հիվանդություններից բուժվողների քանակը հասցվել է նվազագույնի 26.02.2016

Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում փետրվարի 26-ի դրությամբ ստացիոնար բուժում են ստանում սուր շնչառական հիվանդություններ ունեցող 16 հիվանդ, որոնցից 6-ի մոտ ախտորոշված է թոքաբորբ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի տեղեկացմամբ` այս տարվա փետրվարի առաջին շաբաթվա համեմատ մարզի հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդությամբ բուժվող ստացիոնար հիվանդների թիվը փետրվարի վերջին շաբաթում կրկնակի նվազել է: Կրկնակի անգամ նվազել է նաեւ առողջության առաջնային պահպանման օղակում սուր շնչառական հիվանդություն ունեցողների դիմելիության քանակը: ,,Հունվարի ընթացքում եւ փետրվարի առաջին շաբաթում սուր շնչառական հիվանդություններից գանգատվողների, բուժում ստացողների քանակը հասցվել է...

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում  Գեղարքունիք- Նոր Նորք համագործակցության շրջանակներում

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում Գեղարքունիք- Նոր Նորք համագործակցության շրջանակներում 26.02.2016

Գեղարքունիքի մարզի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում «Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է հերթական նախաձեռնությունը: Փետրվարի 19-ին Մարտունի քաղաքի Ս.Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոցում անցկացվել է ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 24-րդ տարեդարձին: Խաղին մասնակցել են Մարտունու N1 և N2, Գավառի N1 հիմնական, Ակունքի և Լճաշենի միջնակարգ դպրոցների թիմերը: Թիմի կազմում ընդգրկվել են հինգ դպրոցական, 1-ական ոստիկան և զինծառայող: Միջոցառման նպատակը` աշակերտներին համակողմանի գիտելիքներ հաղորդել հայոց պատմության նորօրյա էջերի՝ Արցախյան ազատամարտի, հայոց հաղթանակի կերտման հիմքերի, Հայոց բանակի հզորության հիմքում ընկած գործոնների վերաբերյալ: Քննարկվել են...

  Ուժեղ քամուց  վնասվել են  մի շարք տնտեսություններ

Ուժեղ քամուց վնասվել են մի շարք տնտեսություններ 23.02.2016

Գեղարքունիքի մարզում փետրվարի 22-ի առավոտյան գրանցված ուժեղ քամիները վնասներ են պատճառել Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Ծովակ, Լուսակունք, Լճավան, Կարճաղբյուր, Տորֆավան, Վանեվան, Վարդենիկ գյուղերի տնտեսություններին: Համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովների կողմից կատարված ուսումնասիրություննների նախնական տվյալներով` վերոնշյալ համայնքներում քամին մասնակիորեն տեղահանել եւ քշել է ինչպես առանձնատների, այնպես էլ օժանդակ շինությունների եւ պետական ու մասնավոր հիմնարկների տանքիներ: Վարդենիս քաղաքում, Լճավան եւ Ծովակ գյուղերում վթարների հետեւանքով ժամեր շարունակ խափանվել էր էներգամատակարարումը եւ գազամատակարարումը, որոնք ժամեր անց վերականգնվել են: Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման...

Քննարկվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների ուղեցույց պլանը

Քննարկվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների ուղեցույց պլանը 23.02.2016

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, ԵԿՄ վարչության մարզային բաժանմունքների նախագահների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Հրավիրված խորհրդակցության նպատակն էր քննարկել մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը նվիրված մարզային միջոցառումների անցկացման ուղեցույց պլանը: Ըստ այդ պլանի մարզկենտրոն Գավառ քաղաքում ծաղիկներ կդրվեն զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին...

Գեղարքունյաց ձմեռ  Ճամբարակ քաղաքում

Գեղարքունյաց ձմեռ Ճամբարակ քաղաքում 23.02.2016

Ճամբարակի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին Ճամբարակ քաղաքում անցկացվեց > մարզամշակութային միջոցառում: Մրցումները անցկացվեցին հետևյալ մարզաձևերից` մրցումներ սահնակով, պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, ձեռքի ուժ, աքլորախաղ, կոխ և բարձունքի գրավում: Տարբեր մարզաձևերից բարձր արդյունքներ ցույց տվեցին հետևյալ մարզիկները` Հարություն Չիլինգարյանը` կշռաքարը բարձրացրեց 103 անգամ, վերջինս հաղթեց նաև կոխ մարզաձևում: Տարբեր մարզաձևերից հաղթող ճանաչվեցին`Ռոման Դանիելյանը, Սիրակ Կիրակոսյանը, Գագիկ Հարությունյանը, Արմեն Օհանյանը և Սուրեն Օհանյանը: Միջոցառման ավարտին հաղթող մարզիկները քաղաքապետարանի կողմից արժանացան նվերների և խրախուսանքների:

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում 22.02.2016

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային հերթական խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մարզի ղեկավարը նախ անդրադարձավ Հանրապետության Նախագահի վերջին ելույթին, որտեղ առաջ են քաշվում արդի աշխարհի մարտահրավերները, Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հետ կապված խնդիրները, ժամանակակից ու հզոր հայրենիք կառուցելու ուրվագիծը: ,, Ժամանակակից աշխարհը փոխվում է արագորեն, փոփոխվում են պատկերացումներն ու մոտեցումները և ավելի է բարձրանում պատասխանատվությունը աշխատանքի հանդեպ: Հարկավոր է ցուցաբերել ավելի մեծ պատասխանատվություն, ստանձնած պարտավորությունների հանդեպ,, - նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-22 10:15:16