Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարեւորվեց Գեղարքունիքի մարզպետարանի եւ <<Վորլդ Վիժն Հայաստան>> կազմակերպության համագործակցված աշխատանքը

24.10.2016

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց <<Վորլդ Վիժն Հայաստան>> կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավարՎարազդատ Սարգսյանին եւ վաղ մանկական զարգացման ու  տնտեսական զարգացման ծրագրերի համակարգողներին: Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը եւ Արտաշես Նիկոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում <<Վորլդ Վիժն Հայաստան>> կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Վարազդատ Սարգսյանը եւ վաղ մանկական զարգացման  ու տնտեսական զարգացման ծրագրերի համակարգողները Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, Վարդենիսի եւ Գավառի տարածքներում 2016 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, որոնք շարունակվելու են նաեւ եկող տարվա ընթացքում: Ըստ զարգացման ծրագրի ղեկավարի ներկայացման՝ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերն ընթանում են 4 ուղղություններով: Առաջին ուղղությունը վերաբերում է 0-5 տարեկան երեխաներին, որտեղ կրթական ծրագրերն իրականացվում են նախադպրոցական հիմնարկներում եւ առողջապահության առաջնային պահպանման օղակում: Երկրորդ ուղղությունը վերաբերում է 6-14 տարեկան դպրոցականներին, որտեղ շեշտը դրվում է երեխայի կրթության եւ պաշտպանության միջավայրի ստեղծման վրա:Երրորդ ուղղությունը վերաբերում է երիտասարդական ծրագրերին, որտեղ կարեւորվում է ինժեներական լաբորատորիաների ստեղծումը եւ զարգացումը դպրոցներում եւ երիտասարդներին մասնագիտական ուսուցում տալը, նրանց ներգրավվածությունը համայնքային ծրագրերի կազմման, նախաձեռնությունների ցուցաբերման, տեղական խնդիրների կարգավորման մեջ: Չորրորդ ուղղությունը տնտեսության զարգացման ոլորտն է, որտեղ կազմակերպությունն իրականացնում է տնտեսական ոլորտի արժեշղթաների զարգացման ծրագրեր տարածաշրջանում մրցունակ համարվող ճյուղերում: <<Կրթական, սոցիալական ու տնտեսական ծրագրերը տվել են շոշափելի արդյունք, համագործակցությունը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ դրվել է բավարար հիմքերի վրա, տվել դրական արդյունքներ:Նկատելի ձեռքբերումներ ունենք նաեւ երիտասարդական ծրագրերի իրականացման ոլորտում, որտեղ ստեղծել ենք ինժեներական լաբորատորիաներ 3 դպրոցներում, համայնքներում երիտասարադներին ներգրավել ամենատարբեր ծրագրերում ու նախաձեռնություններում, պահանջված մասնագիտական կրթություն ստանալու մեջ: Տնտեսական ոլորտում մշակել ու առանձնացրել ենք այն ուղղությունները, որոնք մրցունակ ու հեռանկարային են յուրաքանչյուր տարածաշրջանի համար: Գավառի տարածքի համար մրցունակ ու հեռանկարային է համարվել կարտոֆիլի որակյալ արտադրությունը եւ փաթեթավորումը, Վարդենիսի տարածքի համար՝ չիչխանի վերամշակումը եւ այգեգործությունը, Ճամբարակի տարածքի համար՝ թեյատու բույսերի եւ անտառային բարիքների հավաքումը եւ տուրիզմի զարգացումը>>,-ներկայացրին <<Վորլդ Վիժն Հայաստան>> կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավարՎարազդատ Սարգսյանը եւ ծրագրերի համակարգողները:
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ծրագրի ղեկավարին ու պատասխանատուներին առաջարկեց՝ ընդլայնել համագործակցության շրջանակները, բարձրացնել իրազեկվածության աստիճանը:<<Եթե մենք ամեն հարցում համագործակցություն հանդես բերենք, ապա դրանից միայն կբարձրանա ծրագրերի արդյունավետությունը բոլոր ուղղություններում: Մենք, բացի աջակցություն ցուցաբերելուց, ոչ մի խոչընդոտ չենք ստեղծելու: Շարունակեք ակտիվորեն աշխատել մեր համապատասխան վարչությունների հետ>>,-նշեց մարզպետը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ << Վորլդ Վիժն Հայաստան>> կազմակերպության կողմից <<Ճամբարակի տարածքի Գետիկի հովտում տուրիզմը զարգացնելու ծրագիրը>>: Մարզպետը հրահանգեց այս ոլորտում շեշտն առավելապես դնել եղած գրավչությունների ճիշտ օգտագործման ու գովազդման, այլ նպատակային քայլերով օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքն ապահովելու եւ զարգացնելու վրա:<<Պետք է զարգացնել տուրիզմի ուղղությունները՝ պատմամշակութային արժեքների ցուցադրումից մինչեւ ձիարշավների ու հեծանվավազքի կազմակերպում, էկոտուրիզմ:Կարծում եմ, որ տուրիստական գրավչություննների մեջ առանձնահատուկ տեղ կունենան Ճամբարակի անտառային բարիքների հավաքման ու վերամշակման ծրագրերը, որոնք միաժամանակ կարող են նաեւ համարժեք եկամուտներ բերել տարածաշրջանի համայնքների բնակիչներին: Քիչ գումարների ներդրմամբ այստեղ դուք կարող ենք ցանկալի արդյունք ապահովել, իսկ մենք կփորձենք ձեզ աջակցել ամենատարբեր ձեռնարկներում>>,-հավաստեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10