Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներքին Գետաշենում կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>>

31.10.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահական եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են առողջապահական <<Բաց դռների օր>> միջոցառումները: Հերթական միջոցառումը 2016 թվականի հոկտեմբերի 29-ին կազմակերպվեց Ներքին Գետաշեն գյուղում: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, <<Բաց դռների օրը>> Մարտունու բժշկական կենտրոնի նեղ մասնագետ բժիշկներն ընդունել են առողջական խնդիրներ ունեցող 74 քաղաքացու: Բժիշկներն ընդունել են նաեւ համայնքի զինհաշմանդամներին:Կարիքի դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց տրվել է անվճար դեղորայք: <<Բաց դռների օր>> հերթական միջոցառումը կկայանա նոյեմբերի 5-ին, Ձորագյուղ համայնքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36