Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աստղաձորում կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>>

22.10.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահական եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են առողջապահական <<Բաց դռների օր>> միջոցառումները: Հերթական միջոցառումը 2016 թվականի հոկտեմբերի 22-ին կազմակերպվեց Աստղաձոր գյուղում: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, <<Բաց դռների օրը>> Մարտունու բժշկական կենտրոնի նեղ մասնագետ բժիշկներն ընդունել են առողջական խնդիրներ ունեցող 74 քաղաքացու, որոնք տեղում ստացել են բուժում եւ խորհրդատվություն:Նրանցից 20-ն ուղեգրվել են Մարտունու բժշկական կենտրոն՝ լրացուցիչ հետազոտման կամ բուժման:1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներին տրվել է անհրաժեշտ դեղորայք: Բժիշկներն ընդունել են նաեւ համայնքի 3 զինհաշմանդամներին:<<Նրանք ներկայացրին բուժման եւ առողջարանային ուղեգրեր ձեռք բերելու խնդիրներ, որոնք ստացել են իրենց համապատասխան լուծումները>>,-հավաստեց վարչության պետը: Անուշ Պողոսյանը միաժամանակ կարեւոր ու արդյունավետ որակեց միջոցառումը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ կարողացան ստանալ անվճար բուժօգնություն, իրենց հուզող առողջական խնդիրները կարգավորել տեղում:<< Սա մեծ օգնություն է մեր քաղաքացիներին, հաշմանդամ ու զինհաշմանդամ մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն եւ այն ստանում են իրենց համայնքում, տեղի բժիշկների հոգածությամբ>>:<<Բաց դռների օր>> միջոցառումն արդյունավետ որակեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը.<<Համայնքներում դրական մեծ արձագանք կա , մարդիկ իրենց գոհունակությունն են հայտնում Բաց դռների օր>> միջոցառման շուրջ: Հարկավոր է շարունակել միջոցառումների շարքը նաեւ մյուս համայնքներում, ի հայտ բերել առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, նրանց տալ համապատասխան խորհրդատվություն կամ բուժում, այլ կարգի օգնություն: Գտնում եմ, որ այն նպատակային ու արդյունավետ միջոցառում է, որը պետք է լինի շարունակական>>,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06