Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեց սկրինինգային ծրագրերի իրականացման ընթացքը

26.10.2016

Մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ քննարկվեց ՀՀ Առողջապահության նախարարության եւ <<Համաշխարհային բանկի>> կողմից համատեղ իրականացվող սկրինինգային ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը ներկայացրեց 2016 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ սկրինինգային ծրագրով նախատեսված երեք ուղղությունների արդյունքները:<<Շաքարային դիաբետի եւ զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման նպատակով տարվող հետազոտությունների արդյունքներն ինչ-որ տեղ բավարար են, ինչը չի կարելի ասել արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով կատարվող հետազոտության արդյունքների մասին:Ճիշտ է, այս ուղղությամբ արդյունքները բարձր են Վերին Գետաշենում եւ Գեղամասարում, սակայն ընդհանուր ցուցանիշները մնում են ցածր, ինչը չի կարող չանհանգստացնել:Տարվա ավարտին մնացած երկու ամիսների ընթացքում հարկավոր է լարված աշխատանք տանել եւ ծրագրի պահանջները կատարել ամբողջությամբ>>,-հայտարարեց Անուշ Պողոսյանը:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, քննության առնելով թերացումների կամ ցածր ցուցանիշների պատճառները, հանձնարարեց՝ ամենասեղմ ժամկետներում ու հետեւողական աշխատանքով ավարտի հասցնել սկրինինգային ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները: Խորհրդակցության ընթացքում որոշվեց սկրինինգային ծրագրի արդյունքները քննարկել մեկ ամիս անց:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը ներկայացրեց նախորդ տարվա ծրագրերի կատարման արդյունքները, որոնք կանխարգելիչ շոշափելի նշանակություն են ունեցել:<<Նախորդ տարում կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են զարկերակային գերճնշմամբ 1404, շաքարային դիաբետով՝ 471 եւ արգանդի վզիկի քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման 104 դեպքեր, որոնք տեղում բուժվել են:Հիվանդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելման արդյունքում, փաստորեն, նույնքան մարդիկ խուսափել են հետագա բարդություններից, ավելորդ ծախսերից:Սա խոսում է ծրագրի հույժ կարեւորության, նրա պահանջները կատարելու, մարդկանց անվճար հետազոտման իրավունքը պահպանելու անհրաժեշտության մասին>>-հավաստեց Անուշ Պողոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06