Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց սրբադասված նահատակների ոգեկոչման

24.04.2016

Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցի առթիվ ապրիլի 24-ին Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց սրբադասված նահատակների ոգեկոչման: Կարգը կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային իշխանությունների նեկայացուցիչներ, հավատավորներ, դպրոցականներ: Բարեխոսական կարգի ավարտին ներկաները Սուրբ խորանից իջեցված մոմից վառեցին մեկական մոմ և տեղափոխեցին բնակակարաններ, երեկոյան այն կրկին վառելու և սրբադասված նահատակների ոգեկոչման առթիվ տեղի ունենալիք մոմավառությանը միանալու նպատակով: Կիրակոս վարդապետ Դավթյանն իր խոսքում անդրադարձավ նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա դեպքերին, նշելով, որ Գեղարքունյաց թեմն էլ իր հերթին պատրաստակամ է աջակցել առաջնագծում կանգնած զինվորին, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Թեմի առաջնորդը ապրիլի 24-ին ժամը 16:00-ին Սուրբ Աստվածածին եկեղեցի հրավիրեց բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու առաջնագծին օգնություն ցուցաբերելու նպատակով Գեղարքունյաց թեմի կողմից ապրիլի 17-24-ը հայտարարված մեկշաբաթյա հանգանակության ընթացքում հավաքված գումարի փոխանցման աշխատանքներին: Բարեխոսական կարգի ավարտից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Գավառ քաղաքում կանգնեցված Մեծ եղեռնի և Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակն հավերժացնող հուշակոթողին: Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, նրանց ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ: Ծաղկեդրաման արարողությունից հետո <Ռազմիկ> թատերական հիմնադրամի դերասանները, Գավառի քաղաքապետարանի հրավերով,  քաղաքի մշակույթի տանը ցուցադրեցին Եղեռնի 101-ամյա տարելիցին նվիրված <Վանա կատու> հայրենասիրական ներկայացումը: Ներկայացման բեմադրող ռեժիսորը ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի այրին էր՝ Լիանա Անթառանյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03