Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունյաց թեմն աջակցում է զինծառայողների ընտանիքներին

18.04.2016

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմն իր մասնակցությունն է բերում Արցախին, առաջնագծում գտնվող մեր զինվորներին ու կամավորներին, մարտական գործողությունների ժամանակ Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողների ընտանիքներին: Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի ազգաբնակչության միջոցներով հավաքվել եւ Արցախ է հասցվել երեք բեռնատար ավտոմեքենա սննդամթերք: Օգնությունը տեղ հասցնողներին ուղեկցել են Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր- Կիրակոս վարդապետ Դավթյանը եւ Մարտունու Ծովինար համայնքի հոգեւոր հովիվ Տեր- Գեւորգ քահանա Բարսեղյանը: Նրանք այցելել են Մարտունի -2, Մարտունի- 3 զորամասեր, հանդիպում ունեցել հրամանատարական կազմի եւ զինվորների հետ: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի ուղեկցությամբ երկրորդ այցը դեպի Արցախ կազմակերպվել է ապրիլի 14-ին: Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւմտյան թեմի հոգեւոր հովիվ Տեր- Ավետիս քահանա Աբովյանի միջոցներով Քարվաճառի դիրքապահ զինվորներին է փոխանցվել 100 զույգ ռետինե կոշիկ, 20 հատ արեւային էներգիայով սնվող դաշտային լապտեր եւ 20 հատ հեռադիտակ: Հոգեւորականները եղել են Յանշակ կոչվող դիրքերում, հանդիպել դիրքապահ մեր մարտիկներին եւ հրամանատարական կազմին:
Ապրիլի 17-ին Գեղարքունյաց թեմը հայտարարել է մեկշաբաթյա դրամահավաք՝ Արցախում կռվող մեր զինվորներին, ինչպես նաեւ մարզի զոհված ազատամարտիկների ընտանիքներին նյութապես աջակցելու նպատակով: Հանգանակությունը կատարվում է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ հատկացված հանգանակությունների գրքում նշելով հանգանակողի անունը, հանգանակված գումարի չափը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:16:31