Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում ընթանում են գարնանացանի աշխատանքները

22.04.2016

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ապրիլ ամսվանից մեկնարկել են գարնանացանի աշխատանքները: Մարզում այս տարի նախատեսված է կատարել 58 հազար հեկտար գարնանացան: Ապրիլի 21-ի դրությամբ արդեն կատարվել է մոտ 18 հազար հեկտար գարնանացան, որից 500 հա-ն գարնանացան ցորեն, 850 հա-ն բազմամյա կերային մշակաբույսեր, մնացածը զբաղեցնում են գարու ցանքերը: Գեղարքունիքի մարզում ձմեռացումից բարեհաջող է դուրս եկել մոտ 20700 հեկտար աշնանացան ցորենը: Առաջիկա օրերին մարզի տնտեսությունները կսկսեն նաև կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքսը: Բերքի տակ մարզում կլինի 78 700 հա ցանքատարատարածություն, որը կազմում է մարզի ընդհանուր վարելահողերի 96,2 տոկոսը: Այս օրերին մարզի է ներկրվում կառավարության կողմից սուբսիդավորված դիզվառելիք, պարարտանյութեր եւ սերմացու, որոնք տնտեսություններին են բաշխվում ըստ համայնքներից ներկայացված հայտերի: Մարզից ներկայացված 5500 տոննա ազոտական պարարտանյութի պահանջարկից արդեն բաշխվել է 2200 տոննան: Գործընթացը շարունակվում է:Գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին և անկորուստ իրականացնելու համար մարզում առկա գյուղտեխնիկան,գյուղոլորտի մասնագետների դիտարկմամբ, բավարար է և գտնվում է սարքին վիճակում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03