Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի խորհրդի հերթական նիստում

14.04.2016

Ապրիլի 14-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2016 թվականի առաջին նիստը: Մինչ նիստի աշխատանքներին անցնելը ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված հերոս զինվորների հիշատակը:Այնուհետև Գեղարքունիքի մարզպետը մարզխորհրդի անդամներին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Արտաշես Նիկոյանին: Նիստի օրակարգում քննարկվեց մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողական և վերլուծական ցուցանիշները: Ըստ զեկուցողի՝ 2016 թվականի առաջին եռամսյակի դրությամբ մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 83,4 տոկոս:ՙ19 համայնքներ առաջին եռամսյակի դրությամբ սեփական եկամուտները հավաքագրել են 154 տոկոս միջին ցուցանիշով, որոնցից 8-ը հավաքագրել են կիսամյակի կտրվածքով նախատեսված միջոցները, մինչդեռ մնացած համայնքների միջին կատարողականը կազմել է 61,3 տոկոս:Այդ ցածր կատարողականների արդյունքում նվազել է նաեւ մարզի ընդհանուր ցուցանիշը՚,-նշեց վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Նա նշեց, որ մարզում առկա 20 հազար 700 հեկտար աշնանացանի կողքին այս գարնանը նախատեսվում է կատարել եւս 58 հազար հեկտար ցանք, ինչի արդյունքում մարզում ցանքի տակ գտնվող վարելահողերը կկազմեն ընդհանուր վարելահողերի 96, 2 տոկոսը:ՙԳյուղտեխնիկան բավար, կազմ ու պատրաստ է՝ գարնանացանը ժամանակին ու ամբողջությամբ ավարտելու համար, իսկ կառավարության օժանդակությամբ հատկացված սերմացուն, դիզվառելիքը եւ պարարտանյութերը գտնվում են բաշխման փուլերում՚,-հավաստեց նա: Մարզի Գեղամաբակ, Դրախտիկ, Դպրաբակ և Ջիլ համայնքներում օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված վարչական հսկողության գործընթացին էր վերաբերում օրակարգային հաջորդ հարցը: Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների համակարգման վարչության պետ Իվան Ասատրյանը նշեց, որ համայնքներում, հայտնաբերված բացթողումները վերացնելու համար մարզպետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:Վարչության պետը մարզխորհրդի անդամներին տեղեկացրեց,որ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ հաստատվել է մարզի համայնքներում վարչական հսկողության բնագավառները և այն իրականացնող աշխատանքային խմբի կազմը: Առջևում են մարզում աղբահանման, սանիտարական մաքրման աշխատանքները, որոնց ուղղությամբ հարկավոր է ցուցաբերել ամենօրյա և հետևողական աշխատանք: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան կարգադրությամբ այս տարվա ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում հայտարարվել է սանիտարական մաքրման եւ կանաչապատման միամսյակ: Զեկուցողը հավելեց, որ համայնքներում կանաչապատում և ծառատունկ կատարելու համար մարզպետարանում տարվում են համապատասխան աշխատանքներ տնկիներ և սերմեր ձեռք բերելու համար: Ամփոփելով նիստի ընթացքում քննարկված խնդիրները Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի կառավարության աջակցությամբ մարզում կյանքի կկոչվեն սոցիալ-տնտեսական մի շարք համայնքային ծրագրեր: Իր խոսքում մարզի ղեկավարը հորդորեց ամենօրյա ուշադրություն կենտրոնում պահել հայ զինվորի և նրա ընտանիքի խնդիրները : ,,Գարնանացանի աշխատանքներում հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մարզի զինծառայողների եւ Արցախ մեկնած կամավորների ընտանիքներին, իսկ առանձնահատուկ նյութական օգնություն տրամադրել Գեղարքունիքից ադրբեջանական վերջին ագրեսիային զոհ գնացած 5 զինծառայողների ընտանիքներին, ամեն կերպ թեթեւացնել նրանց հոգսերը:Բնակավայրերի, դրանցից դուս գտնվող ճանապարհների եզրերի, անտառապատ տարածքների ու հեղեղատարների մաքրման, ծառատնկման ու կանաչապատման աշխատանքների կազմակերպման համար հարկավոր է համագործակցել ՙՍեւան ազգային պարկ՚-ի եւ ճանապարհները սպասարկող կազմակերպությունների հետ: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել նաեւ տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարմանը՝ նախորդ տարեվերջին ձեռք բերված ցուցանիշներից չնահանջելու համար: Ուզում եմ շեշտել նաեւ, որ Արցախի վրա ձեռնարկած ադրբեջանական ագրեսիայի օրերին մեր բոլոր համայնքների բնակիչները, հանրակրթական դպրոցներն ու համայնքապետարնները թե անձնապես, թե նյութապես կանգնել ու կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Այդ նվիրումն առաջիկայում կարժանանա խրախուսանքի ինչպես մարզի, այնպես էլ հանրապետության ղեկավարության կողմից՚-եզրափակեց Ռաֆիկ Գրիգորյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03