Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում 06.12.2016

Գեղարքունիքի մարզում պետական բյուջեի միջոցներով կառուցվող 5 նոր դպրոցական շենքերից մեկը Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցն է, որի շինարարական աշխատանքները մեկնարկելու են եկող տարվանից, համանուն դպրոցի ապամոնտաժված շենքի տեղում: Դպրոցի ուսումնական պարապմունքներն այս սեպտեմբերից անցկացվում է Գավառի ավտոդպրոցի շենքում: Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց նշված դպրոց՝ ծանոթանալու առկա շենքային պայմաններին և դասապրոցեսի անցկացմանը: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և ծնողների ջանքերով կառույցն ամբողջովին հարմարեցվել է դպրոցական պարապմունքների անցկացմանը: Ձևափոխված...

Ֆրանսիացիները շարունակում են ուշադրության արժանացնել մարզի առողջապահական համակարգը

Ֆրանսիացիները շարունակում են ուշադրության արժանացնել մարզի առողջապահական համակարգը 05.12.2016

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիական > կազմակերպության վերապատրաստումների ղեկավար, առաջին բուժօգնության գծով բժիշկ Բիեռ Շիլինգերին: Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփեցին համագործակցության շրջանակներում 2016 թվականի ընթացքում Ֆրանսիական > կազմակերպության կողմից Վարդենիսի տարածքի մի շարք բուժհիմնարկներում իրականացված աշխատանքները: ,, Մեր նպատակը արդյունավետ համագործակցություն և ցանկալի արդյունք ապահովելն է, ինչին արդեն հասել ենք: Այս համագործակցության շրջանակներում դուք շատ կարևոր և շնորհակալ գործ եք կատարում մեր մարզում: Ձեր կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացները շատ օգտակար են բուժքույրերի...

 Ավարտվեց առողջապահական ,,Բաց դռների օր,, միջոցառման 2-րդ փուլը

Ավարտվեց առողջապահական ,,Բաց դռների օր,, միջոցառման 2-րդ փուլը 05.12.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են անցկացվել առողջապահական ,,Բաց դռների օր,,միջոցառումները: 2016 թվականի առողջապահական վերջին միջոցառումը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Մարտունու բժշկական կենտրոնում: Քաղաքացիները հետազոտվեցին էնդոկրինոլոգի, նյարդաբանի, ուռոլոգի, վիրաբույժի, քիթկոկորդ մասնագետի, գինեկոլոգի, ռեֆլեքսոթերապեվտի, սրտաբանի և անոթաբանի կողմից: ,, Մարտունու բժշկական կենտրոնի նեղ մասնագետները դեկտեմբերի 3-ին ընդունեցին 79 քաղաքացու, ովքեր հիմնականում գործուղվել էին տարածքի համայնքներից, գործիքային-լաբորատոր հետազոտման նպատակով,,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԱՍԱ վարչության պետ Անուշ Պողոսյանը: Հիվանդներին տեղում նշանակվեց բուժում կամ տրվեց խորհրդատվություն...

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեց ձկան եւ խեցգետնի որսի արգելքի մասին հրամանի կատարման ընթացքը

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեց ձկան եւ խեցգետնի որսի արգելքի մասին հրամանի կատարման ընթացքը 05.12.2016

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ քննարկվեց Սեւանա լճում 2016 թվականի դեկտեմբերի 1-ից 25-ին եւ 2017 թվականի հունվարի 6-ից 25-ին ձկան եւ խեցգետնի որսի արգելման մասին ՀՀ բնապահպանության նախարարարի այս տարվա նոյեմբերի 15-ի թիվ 323 հրամանի եւ դրանից բխող միջոցառումների կատարման ընթացքը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Վազգեն Կիրակոսյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը...

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի  աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ 03.12.2016

Դեկտեմբերի 2-ին Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում: Կառավարության ղեկավարը նախ այցելեց Գագարին համայնքում գործող հայ-իտալական «ԱՄԱ կոմպրեսոր» ձեռնարկություն, որն զբաղվում է նավթագազային կոմպրեսորային կայանների արտադրությամբ: Վարչապետը շրջեց ձեռնարկությունով՝ ծանոթացավ արտադրական գործընթացին և առաջիկա ծրագրերին: 2004 թվականից գործող ընկերությունը մինչ 2010-ն արտադրել է միայն գազային կայաններ՝ ավտոգազալցակայանների համար, որից հետո ընդլայնել է գործունեությունը: 43 աշխատատեղ ունեցող ձեռնարկության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Մոլդովա, Ղազախստան: Կան ծրագրեր արտադրական և արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և...

Ֆրանսիական կողմի օժանդակությամբ  հիմնանորոգվել  են   բուժհիմնարկներ

Ֆրանսիական կողմի օժանդակությամբ հիմնանորոգվել են բուժհիմնարկներ 01.12.2016

Ֆրանսիական > կազմակերպության կողմից տրամադրված միջոցներով հիմնանորոգվել են Գեղարքունիքի մարզի Ծովակի եւ Կարճաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոնների, Լճավանի բուժկետի եւ Գագարինավանի մանկապարտեզի բուժկետի շենքերը: Շինարարական աշխատանքները սկսվել էին այս տարվա հոկտեմբերից եւ ավարտվել նոյեմբեր ամսվա ընթացքում: Նոյեմբերի 30-ին վերոնշյալ բուժհաստատությունների հիմնանորոգված շենքերի բացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտում մշակույթի, ժառանգության եւ ապակենտրոնացված հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոն, Իզերի դեպարտամենտալ խորհրդի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44