Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս քաղաքը ցավով ու հպարտությամբ հրաժեշտ տվեց զինվորին

24.11.2017

Նոյեմբերի 24-ին Վարդենիս քաղաքում տեղի է ունեցել Հայոց բանակի ժամկետային զինծառայող, սակրավոր, օրեր առաջ մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված Սարգիս Մելիքյանի հրաժեշտի արարողությունը: Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ հոգեհանգստյան կարգ է կատարել Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը: Արարողությանը մասնակցել են Սարգիս Մելիքյանի զորամասի հրամանատարներ ու ծառայակից ընկերներ, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինկոմիսարիատի ղեկավար կազմը եւ աշխատակիցներ, Գաղարքունիքի մարզպետարանի, Վարդենիսի համայնքապետարանի, Վարդենիսի տարածքի իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասը, Վարդենիս քաղաքի եւ շրջակա համայնքների բնակիչներ: ՙՍարգիսն աչքի էր ընկնում հայրենասիրությամբ,մարտական բարձր պատրաստվածությամբ, պարտաճանաչությամբ ու զինվորական կարգապահությամբ: Սիրված ու հարգված էր հրամանատարների, ծառայակիցների կողմից: Նա զոհվեց իր ծառայողական պարտականությունները հայրենիքի հանդեպ կատարելիս, ինժեներական աշխատանքների իրականացման ժամանակ, երբ դեռ կյանքի ծաղկուն տարիքում էր, երբ ուներ մեծ նպատակներ ու երազանքներ: Նրա եւ ծառայակից ընկերների կորուստը մենք տանում ենք ցավով ու հպարտությամբ՚,-նշել է Սարգսի զորամասի հրամկազմի ներկայացուցիչը: Սարգիս Մելիքյանի աճյունը հայրենի հողին է հանձնվել զինվորական կարգով, համազարկերի ներքո: ՙՄեր քաղաքի մարդիկ անհուն վիշտ են ապրում Սարգսի կորստյան համար, բայց հպարտանում են, որ հայրենքին գիտակից ու նվիրված զինվոր են պարգեւել, ով իր մատաղ կյանքը զոհաբերեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Նրա անունն այլեւս մեր քաղաքի հավերժ հիշվող ու անմահացած մարդկանց շարքերում է՚,-նշել են մի խումբ վարդենիսցիներ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի մարտիկ Սարգիս Մելիքյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական ծառայության մեդալով՚: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15