Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Գեղարքունիքում էր ՀՀ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը

22.11.2017

Ճանաչողական այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, ով Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ղեկավար կազմի, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչների եւ հանքարդյունահանմամբ զբաղվող առանձին տնտեսվարողների հետ: Բացելով խորհրդակցությունը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակը նորաստեղծ տեսչական պետական մարմնի հետ արդյունավետ փոխհամագործակցության հաստատումն է եւ բնապահպանական ու ընդերքի օգտագործման ոլորտներում ծագած խնդիրների կարգավորումը: ,,Մեր կառույցը վերակազմավորվել է երկու տեսչությունների միավորումից եւ ունի ընդամենը երկու-երեք ամիսների պատմություն: Մենք անչափ կարեւորում ենք համագործակցությունը ինչպես մարզպետարանների, մարզի ուժային կառույցների, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմինների եւ տնտեսվարող սուբյեկտների հետ եւ պատրաստ ենք՝ ցանկացած ծագած խնդիր քննարկելու եւ համատեղ ուժերով լուծումներ գտնելու համար: Շատ օպերատիվ եւ հասանելի ենք լինելու բոլորի համար: Կարծում եմ, որ կհաջողվի համագործակցված աշխատանքի արդյունքում գրանցել հաջողություններ եւ մեր վերահսկողության տակ գտնվող ոլորտներում բացառել անօրինակությունները՚-ներկաներին դիմեց Եղիշ Տերտերյանը:
Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ, դատախազի պաշտոնակատար Վարդան Լազարյանը բարձրացրեց ՙՍեւան Ազգային պարկի՚ տարածքում կատարված ապօրինի ծառահատումների եւ ձկնորսության դեպքերի քննության հստակեցման եւ կանխարգելման հարցը: ՙՍյուզի-Հրաչյա՚ եւ ՙՔալոյան՚ ՍՊԸ տնօրեններն էլ իրենց հերթին խնդրեցին՝ աջակցել հանքարդյունահանման լիցենզիա ժամանակին տրամադրելու հարցում:
ՙՄենք հասանելի կլինենք բոլորի համար, կաջակցենք բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի նրանք գործեն միայն եւ միայն օրինականության դաշտում: Բնական է, որ առավել աջակցություն կստանան նրանք, ովքեր կուզենան մտնել այդ դաշտ՚,-հավաստեց բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, շեշտելով, որ նման հանդիպումներ ինքը մարզերում ու համայնքներում հաճախակի կունենա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:14:10