Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարեն Բոթոյանն ընդունել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահին

21.11.2017

Նոյեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ այցելած Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկին։ Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Կարեն Բոթոյանը նշել է, որ հաշվի առնելով հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, տեսանելի է նաև երկու երկրների տարբեր վարչական միավորումների միջև առանձին ոլորտներում կապերի աշխուժացման հնարավորությունը, հավելելով, որ չնայած այս առումով արդեն կա կատարված աշխատանք, այնուամենայնիվ առկա է այն խորացնելու դեռևս չօգտագործված հնարավորություն։ Մարզպետը մասնավորապես խոսել է գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հնարավոր համագործակցության մասին։


Պատասխան խոսքում Բոլեսլավ Պիրշտուկը շնորհակալություն է հայտնել Կարեն Բոթոյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ նման ձևաչափի հանդիպումները շատ արդյունավետ են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման տեսանկյունից։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն ուսումնասիրել և ընտրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ոլորտներ և դրանց ուղղությամբ ավելի առարկայական համագործակցություն ծավալել։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11