Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում կիրականացվի <<Դժվար իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական ներառումը>> ծրագիրը

23.11.2017

<<Պոդլասկա տարածաշրջանային զարգացման հիմնադրամի>> աջակցությամբ և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող <<Աջակցություն Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը>> ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում մեկնարկել է <<Խթանել Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական ներառումը>> ենթադրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի պատակն է՝ օգնել մարզերի 10 քաղաքային և 25 գյուղական համայնքների թվով 200 դժվար իրավիճակներում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ իրացնելու իրենց իրավունքները:
Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ նոյեմբերի 23-ին մարզպետարանում տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության , մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության բաժինների, Գավառի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Գավառի ոստիկանության անչափահասների բաժանմունքի, Գավառի մանկատան, Գավառի հատուկ դպրոցի, ներառական կրթություն ունեցող հանրակրթական դպրոցների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Բացման խոսքում մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանը հակիրճ տեղեկատվություն ներկայացրեց մարզում դժվար իրավիճակներում հայտնված երեխաների հետ տարվող աշխատանքների մասին:
Խոսելով նոր ծրագրի նպատակների մասին՝ ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտան նշեց, որ այն միտված է առաջիկա մեկ տարվա ընթացքում հատուկ կարիքներ ունեցող և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների շրջանում հայտնաբերված խնդիրները միահամուռ ուժերով լուծելուն: <<Մենք ուզում ենք մեր գործընկերների կարողությունները զարգացնել այդ ոլորտում, ակտիվացնել ՀԿ-ների ներգրավվածությունը, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ աշխատանք ծավալել նման երեխաների կամ ընտանիքների հետ և արդյունք գրանցել>>, - իր խոսքում նշեց Յարեկ Զարիխտան: <<Խթանել Գեղարքունիքի մարզի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական ներառումը>> ենթադրամաշնորհային ծրագրի վերաբերյալ հանդիպման մասնակիցներին մանրամասներ ներկայացրեց <<Հյուման Դիգնիթի ընդ Փիս>> բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տեր –Ղազարյանը: Նա խոսեց ծրագրի նպատակների, իրականացման, ծրագրի գործընկերների, նրա բաղադրիչների, թիրախ համայնքների, հիմնական գործողությունների մասին: <<Ըստ ակնկալվող արդյունքների՝ կունենաք 1500 ընտանիքի կարիքների վերաբերյալ տվյալների բազա՝ որպես միջգերատեսչային ցանցի աշխատանքային գործիք, վերապատրաստված 2 մարզային ՀԿ, 200 ծնող՝ պատրաստ պաշտպանելու իրենց երեխաների շահերը, 3 ակտիվ գործող ինքնօգնության խումբ և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ավելի իրազեկ հասարակություն>>, -իր խոսքը եզրափակեց հիմնադրամի գործադիր տնօրենը:
Գեղարքունիքի մարզից այս ծրագրում ընդգրկվել են 5 քաղաքային և 10 գյուղական համայնքներ, որտեղ, ըստ հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունների , մեծ է սոցիալապես առավել խոցելի ընտանիքների թիվը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10