Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իսպանական ընկերությունը վերահաստատում էմեր մարզում այլընտրանքային էներգիայի արտադրության պատրաստակամությունը

16.11.2017

Գեղարքունիքի մարզում այլընտրանքային էներգետիկայի արտադրության կազմակերպման նպատակով դեռեւս այս տարվա հունիսին Գեղարքունիքի մարզպետարանի եւ իսպանական <<Ակցիոնա Էներգիա Գլոբալ>> ընկերության միջեւ ստորագրվել էր համագործակցության հուշագիր, որը կյանքի կոչելու շրջանակներում նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունել էր նույն կազմակերպության տնօրեն Միգել Արրարասին եւ նույն կազմակերպության ներկայացուցիչներին: Ինչպես ներկայացրին <<Ակցիոնա Էներգիա Գլոբալ>> ընկերության տնօրենը եւ ներկայացուցիչ Աշոտ Առաքելյանը, իրենց կողմից նախապատրաստվում է առաջիկայում Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի տարածքում տեղադրել 80 մետր բարձրություն ունեցող 2 չափիչ կայան եւ 1 հատուկ սարքավորում՝ քամու տեխնիկական տվյալները ստուգելու նպատակով: <<Ստուգման գործընթացի համար անհրաժեշտ կլինի մեկ տարի: Բավարար տվյալներ ունենալու դեպքում 2018 թվականի նույն ժամանակահատվածում ընկերությունը նշված տարածքում կկատարի մոտ 40 մլն դոլարի ներդրում՝ 150 մեգավատ հզորությամբ հողմաէլեկտրակայաններ կառուցելու համար:Ընդ որում, միայն կայանի սպասարկման համար Վարսերում կբացվի մշտական 20 աշխատատեղ: Մեր կազմակերպությունը նախատեսում է ներդրումներ կատարել նաև արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման ուղղությամբ>>,- հավաստեց Աշոտ Առաքելյանը:
Մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել ընկերությանը հողհատկացման, շինթույլտվության,շինարարության եւ մնացած բոլոր այն ձեռնարկներում, որոնք կնպաստեն աշխատանքների բնականոն ընթացքին եւ էապես կնպաստեն մարզի էներգետիկ եւ բիզնես ոլորտի զարգացմանը, բնակչության կենսսամակարդակի բարելավմանը, նոր ու կայուն աշխատատեղերի ստեղծմանը:<<Այս հանդիպումով իսպանական կողմը վերահաստատեց մեր մարզում այլընտրանքային էներգիայի արտադրության կազմակերպման իր պատրաստակամությունը, որը ստանձնել էր հունիսին Գեղարքունիքի մարզպետարանի հետ ստորագրված համագործակցության հուշագրով: Համոզված եմ, որ մոտ ապագայում իսպանական կազմակերպությունը մեր մարզում կյանքի կկոչի էներգետիկ ոլորտի զարգացման լուրջ ծրագրեր>>,- նշեց մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59