Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեւան քաղաքում բացվեց ՙ100 դուռ՚ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Սեւան քաղաքում բացվեց ՙ100 դուռ՚ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը 05.08.2016

Սեւան քաղաքի մշակույթի պալատում բացվեց ՙ100 դուռ՚ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Արեւմտյան Հայաստանից ընտրված 100 վանքերի եւ եկեղեցիների դռների լուսանկարները: Ցուցահանդեսն օրհնեց Գեղարքունյաց թեմի Սեւանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր-Նշան քահանան: Ապա ներկաները տեսաֆիլմի միջոցով ծանոթացան ՙ100 դուռ՚ լուսանկարչական ցուցահանդեսի նախապատմությանը, գրանցած հաջողություններին ու աշխարհագրական տարածմանը, ձեռք բերած ազգապահպան նշանակությանը: Ինչպես ներկայացրեց ցուցահանդեսի նախաձեռնության հեղինակ Խաչիկ Եղոյանը, ընտրվել են հայոց վանքերի ու եկեղեցիների այնպիսի դռների լուսանկարներ, որոնցով դարեր շարունակ մարդիկ ներսուդուրս են արել, մոմ վառել ու աղոթք արել առ Աստված: ՙՄտահղացումն իմ մեջ առաջացավ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում, երբ ես հասկացա, որ դա մի...

 ՀՀ Վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ Վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ 04.08.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Հովիկ Աբրահամյանին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Վարչապետը նախ Կարճաղբյուր համայնքում ծանոթացել է Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող ձկնաբուծարանի հիմնման աշխատանքների ընթացքին: Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացրել Սևանա լճում տեղակայված մանրաձկան 5 ցանցերը, որտեղ արդեն իսկ բաց է թողնվել 32 տոննա մանրաձուկ: Առաջիկայում լճում տեղակայվելու է ևս 7 ցանց, որտեղ բաց կթողնվի լրացուցիչ քանակի Գեղարքունի տեսակի իշխանի և Ամառային իշխանի մանրաձուկ: Կարճաղբյուրում վարչապետն այցելել է նաև Սևանի իշխանի վերամշակման գործարան, ծանոթացել ներդրումային ծրագրի ընթացքին: Տեղեկացվել է, որ գործարանի կառուցման շինաշխատանքները մոտենում են ավարտին, իսկ վերամշակված...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համակարգողներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համակարգողներին 04.08.2016

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունն իր մանդատի շրջանակներում իրականացնում է արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրման, արագ արձագանքման կարողությունների կատարելագործման, աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ` համագործակցելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների հետ: Համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու նպատակով օգոստոսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Պարենի համաշխարհային կազմակերպության ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանին և օգնական Ալինա ...

Գեղարքունիքի մարզպետարանում   քննարկվեցին համայնքների կադաստրային խնդիրների լուծման հնարավորությունները

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին համայնքների կադաստրային խնդիրների լուծման հնարավորությունները 04.08.2016

Գեղարքունիքի մարզպետարանում՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ անցկացվեց հանդիպում-քննարկում՝ կոմիտեի անդամների, մարզի համայնքների ղեկավարների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը խոսեց վերջին երկու տարիների ընթացքում կոմիտեում իրագործված այն ծրագրերի մասին, որոնք ուղղված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ու արդյունավետությանը: Հանդիպման ընթացքում մարզի համայնքների ղեկավարները ներկայացրին իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին հողի, շենք-շինությունների պետական գրանցումներին, հողի...

    Երեւանի պետական կրկեսը հյուրախաղերով Գեղարքունիքի մարզում էր

Երեւանի պետական կրկեսը հյուրախաղերով Գեղարքունիքի մարզում էր 01.08.2016

Հուլիսի 28-29-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի բարձր հովանու ներքո Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում հյուրախաղերով հանդես եկան Երեանի պետական կրկեսի Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի սաները: Երեւանի պետական կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանի տեղեկացմամբ, կրկեսի դերասանները կրկեսային բազմաժանր համարները հանդիսատեսին ներկայացրին անվճար, լեփլեցուն դահլիճներում: ՙՄարտունիում ու Վարդենիսում մեր ներկայացումները դիտելու եկան զինվորականներ, Գավառում՝ մանկատան սաները: Դերասանների կողմից ներկայացվեցին աճպարարության, ձեռնածության, յոգայի, օղակային մարմնամարզության, օղակներով խաղի, լիմպոյի, անտիպոտի հետաքրքիր համարներ:Հանդիսատեսների մեջ առավել մեծ թիվ էին կազմում...

         Այցելություն Գավառի պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ

Այցելություն Գավառի պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ 30.07.2016

Հուլիսի 29-ին Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենքի շինհրապարակ այցելեց ՀՀ ,,Թատերական գործիչների միության,, նախագահ Հակոբ Ղազանչյանը և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նրանք դիտեցին շինարարական աշխատանքների ընթացքը, բեմական հատվածի, դիմահարդարման, օթյակի, դահլիճի, մուտքի, այլ սենյակների նախնական տեսքը, արտաքին երեսպատումը, արեցին մասնագիտական մի շարք առաջարկներ: Գեղարքունքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից տեղեկացանք, որ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հետ պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռևս թատրոնի շենքի շինարարության սկզբից, որպեսզի թատերական փորձառու գործիչն իր մասնագիտական խորհուրդներով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28