Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը

27.06.2018

Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Ռազմական ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների պետերը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունքի մարզային վարչության պետը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը զեկուցեց 2018 թվականի ամառային զորակոչի աշխատանքների կազմակերպման եւ անցկացման մասին: Խոսվեց նաև զորակոչիկներին տարկետում տալու խնդիրների, զինծառայությունից խուսափողների հայտնաբերման, բժշկական հետազոտությունների և նմանատիպ այլ հարցերի մասին: Լսելով մարզային զինկոմի զեկույցը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը հանձնարարեց հավուր պատշաճի անցկացնել ամառային զորակոչը, պարբերաբար զեկուցել զորակոչի ընթացքի մասին և կատարել մարզի առջև դրված առաջադրանքը:
Ամառային զորակոչի օրերին մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի գլխավորությամբ ներկա կլինեն նորակոչիկներին ճանապարհելու արարողություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55