Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը

01.07.2018


Հուլիսի 1-ին Սևանա լճի ափին տեղի ունեցավ ,,Սևանյան ամառ- 2018,, մարզամշակութային միջոցառումը, որով ազդարարվեց հանգստյան սեզոնի բացումը: Տոնախմբության մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետարանի, ,,Սևան ,, Ազգային պարկի ղեկավար այրեր, ինչպես նաև զբոսաշրջիկներ ու Սևանի ափ ժամանած հովեկներ:
Միջոցառման բացման առթիվ ներկաներին ողջունեց ևշնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ այս տարի հանգստացողների մեծ հոսք է սպասվում, որի համար Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ Ոստիկանության մարզային վարչության, Սևանի քաղաքապետարանի և <<Սևան>> ԱՊ-ի հետ համատեղ արել է հնարավորը, որպեսզի հանրային 3 լողափերում հանգստացողների համար ստեղծվեն հանգստի և ժամանցի համար բավարար պայմաններ: ,,Երեք հանրային լողափերում, որոնք գործում են անվճար հիմունքներով, բավականին նորմալ պայմաններ են ստեղծված: Մենք աշխատանքներ ենք տանում, որ լողափերի թիվն ավելացնենք և կահավորենք անհրաժեշտ գույքով: Սևանը այս տարիների ընթացքում օգտագործվել է անխնա կերպով , և հիմա ժամանակն է, որպեսզի գնանք Սևանի պահպանմանն ու զարգացմանը: Սևանի հետ կապված մենք ունենք մի շարք ծրագրեր, որոնք առաջիկայում դարձնելու ենք գործողությունների հստակ պլան և գնալու ենք դրա իրականացմանը,,-իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալն էլ իր շնորհավորական խոսքում նշեց, որ աշխատանքներ է իրականացվում հանրային լողափերի թիվն ավելացնելու ուղղությամբ: Ապա նա ներկաներին հորդորեց՝ լիարժեք հանգստանալ, պահպանել շրջակա միջավայրի մաքրությունը, լինել հանդուրժող ու համբերատար, որպեսզի հանգստի սեզոնի ավարտին արձանագրվի միայն դրական արդյունք:
Հանրային լողափերում ժամը 9-21-ը գործում են բժշկական և ջրափրկարարական ծառայություններ, որոնք ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և գույքով: Հանգստացողները գոհ են ստեղծված պայմաններից և Սևանի ափ են հրավիրում բոլոր նրանց, ովքեր դրա ցանկությունն ունեն:
,,Մենք տարեցտարի նկատում ենք ազգաբնակչության վերաբերմունքն ու վստահությունը հանրային լողափերի հանդեպ, որը մեր կատարած աշխատանքների դիմաց անենամեծ գնահատականն է: Ձեզ հաճելի հանգստ եմ ցանկանում և անմոռաց օրեր,, - հանգստացողներին դիմեց ,,Սևան,, ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանը:

Տոնախմբության գեղագիտական մասն ապահովեցին Սևան քաղաքի և և Վարդենիկ գյուղի պարային համույթները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06