Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երիտասարդները կներգրավվեն մարզի զարգացման ծրագրերում

26.06.2018

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը մարզպետարանում ընդունեց ՄԱԶԾ ,,Ինտեգրացված  գյուղական  զբոսաշրջության  զարգացում ծրագրի՝ երիտասարդների առաջխաղացման արահետ,, բաղադրիչի ղեկավարին և աշխատակցին: Հանդիպման նպատակն էր՝ մարզի ղեկավարին ներկայացնել ,,Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում,, ծրագիրը, որը Գեղարքունիքի մարզում մեկնարկել է այս տարվա ապրիլին: Ըստ ,,երիտասարդների առաջխաղացման արահետ,, բաղադրիչի ղեկավար Լիանա Դոյդոյանի՝ ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Այն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի առաջնային խնդիրներից է՝ կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ նոր լուծումներ գտնելու զբոսաշրջության զարգացման և խթանման համար: Այստեղ կարևորվում է նաև ենթակառուցվածքների ստեղծումը գյուղական համայնքների կառավարման և զարգացման տեսանկյունից, ինչպես նաև երիտասարդների ներգրավումը ծրագրերի իրականացման գործում:
,,Գավառի պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում մենք կարողացանք ընտրել ,,սերվիս,, բաժինն ավարտած ակտիվ երիտասարդների, ովքեր կարող են համագործակցել մարզպետարանի համապատասխան բաժնի հետ՝ իրականացնելով մարզի զարգացման ծրագրեր: Այս տարվա համար նախատեսել ենք ներդրումներ կատարել Նորատուսի և Արծվաքարի պանրի արտադրամասերում, Կարմիրգյուղի գորգագործական ֆաբրիկայում և տուրիստների հոսք ապահովել Կալավան և Դրախտիկ հմայնքներում,,,-նշեց Լիանա Դոյդոյանը:
,,Ես միշտ նշել եմ, որ Գեղարքունիքի մարզի զարգացման կարևորագույն ուղղությունները գյուղատնտեսությունն ու տուրիզմն են: Պետք է մտածենք ձմեռային տուրիզմի զարգացման մասին, քանի որ ամառային տուրիզմի տևողությունը շատ կարճ է: Ձմեռային տուրիզմի զարգացման համար հարկավոր է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի և՛ ներդրողների, և՛ զբոսաշրջիկների համար մարզը դառնա գրավիչ: Ես ողջունում և խրախուսում եմ այն նախաձեռնությունը, որով երիտասարդներն այս ծրագրերում ներգրավվելու հնարավորություն են ձեռք բերում: Այստեղ մենք շատ անելիքներ ունենք և պատրաստ ենք՝ ամբողջությամբ համագործակցելու,,,-ամփոփեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59