Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալներին

02.07.2018

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալներ Նարեկ Գրիգորյանին, Վահան Զարոյանին և Անուշավան Ղազարյանին:
,, Նարեկ Գրիգորյանը և Վահան Զարոյանը ներկայացնում են ,,Քաղաքացիական պայմանագիր,, , Անուշավան Ղազարյանը՝ ,,Բարգավաճ Հայաստան,, կուսակցությունները: Մարզպետի նախկին տեղակալ Արտաշես Նիկոյանը մարզպետարանում կշարունակի պաշտոնավարել մարզպետի գլխավոր խորհրդականի պաշտոնում: <<Առաջիկա շաբաթվա ընթացքում մենք կհստակեցնենք այն ոլորտները, որոնք պետք է համակարգեն մարզպետի տեղակալները: Կարևոր չէ, թե ով որ կուսակցությունն է ներկայացնում, քանի որ մենք պետք է աշխատենք մեկ թիմով և միասնական ջանքերով պետք է լուծենք մարզի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները: Մեզ սպասում է դժվարին ու հետևողական աշխատանք,,-շեշտեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը, Վահան Զարոյանը եւ Անուշավան Ղազարյանը, հույս հայտնեցին, որ համագործակցված ու արդյունավետ աշխատանք կկատարեն իրենց համակարգման ոլորտներում՝ հենվելով մարզպետարանի աշխատակազմի անդամների աշխատանքային փորձի և մասնագիտական գիտելիքների վրա:
Հանդիպման ավարտին մարզպետ Իշխան Սաղաթելյանը մի շարք հանձնարարականներ տվեց՝ կապված աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացման, բերքահավաքի և ոռոգման աշխատանքների, հանգստյան սեզոնի արդյունավետ կազմակերպման, քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ժամանակին ու համարժեքորեն արձագանքելու հետ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55