Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում 27.03.2018
Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց կատարեց Ճամբարակ քաղաք: Քաղաքապետարանի աշխատակազմի հետ մարզի ղեկավարը քննարկեց համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, սեփական եկամուտների հավաքագրմանը: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Ճամբարակ քաղաքի և նրա կազմում ընդգրկված բնակավայրերի զարգացման հեռանկարային ծրագրերի ներդրման մասին: Մարզպետ Կարեն Բոթոյանը քաղաքապետարանում կատարեց նաև քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 55 քաղաքացիների: Սոցիալ-տնտեսական , կոմունալ-կենցաղային, բնակարանների հիմնանորոգման, սեփականության իրավունքի ձեռքբերման, պետական պատվերի շրջանակներում բուժում ստանալու և անձնական բնույթի այլ խնդիրներով մարզի ղեկավարին դիմեցին 15 քաղաքացիներ: Դիմումների զգալի մասին Կարեն Բոթոյանը պատասխան տվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին պատասխաններ կտրվեն ...

Գեղարքունիքի մարզպետարանում գնահատվել են քամիների պատճառած վնասների նախնական չափերը 27.03.2018
Արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովը Գեղարքունիքի մարզում գնահատել է 2018 թվականի մարտի 23-24-ին գրանցված ուժեղ քամիների պատճառած վնասների հնարավոր եւ նախնական չափերը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ, մարտի 23-24-ին գրանցված քամիները որոշակի վնասներ են պատճառել Երասնոս, Վարդաձոր, Ծովինար, Վաղաշեն, Զովաբեր, Ծովագյուղ, Գեղամավան, Դդմաշեն, Նորաբակ, Լճավան, Մեծ Մասրիկ, Կարճաղբյուր, Ծովակ, Նորակերտ, Մարտունի, Աղբերք, Շողակաթ, Ձորավանք գյուղերի, Գավառ եւ Վարդենիս քաղաքների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց շենք -շինություններին: Քամուց վնասվել են՝ առանձնատան տանիք եւ ավտոմեքենա՝ Վարդաձորում, դպրոցների տանքիներ՝ Ծովինարում եւ Կարճաղբյուրում, օժանդակ շինություններ եւ աձանձնատան տանիքներ՝ Երանոսում, Վաղաշենում, Զովաբերում, Ծովագյուղում...

Կարեն Կարապետյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել Գեղարքունիքի մարզում 24.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ 2017 թ. սեփական եկամուտների պլանային թվի տարեսկզբի և տարեվերջի համեմատության արդյունքում արձանագրվել է 10.6 տոկոս աճ: 2017 թ. փաստացի կատարողականը կազմել է 1 մլրդ 519 մլն 744 հազ. դրամ (101,7 տոկոս)՝ 2016 թ. 97,4 տոկոսի փոխարեն: Մարզպետարանի ֆինանսական ոլորտի պատասխանատուն ներկայացրել է սեփական եկամուտների ցուցանիշների մասով մյուս մարզերի հետ համեմատական վերլուծությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով մարզում առկա ռեսուրսները և ներուժը՝ սեփական եկամուտների պլանավորման և կատարողականի ցուցանիշները հանրապետության մասշտաբով ամենաբարձրերից պետք է լինեն: «Մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ ժամանակակից, զարգացող երկրում քաղաքացիներն ունեն պարտավորություններ:

Հայտարարություն 22.03.2018
Լրանում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի լիազորությունների ժամկետը: 16-30 տարեկան այն երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն ընդգրկվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին առընթեր նոր երիտասարդական խորհրդի կազմում և համապատասխանում են ներքոնշյալ չափանիշներին՝ ա/ երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առող¬ջա¬պահական և մշակութային խնդիրների տիրապետում, բ/ երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերի կամ միջո-ցառումների մասնակցության փորձ, գ/ երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականաց¬ման և գնահատման առանձնահատկությունների իմացություն, կարող են մինչև 2018 թվականի մարտի 28-ը դիմել մարզի քաղաքների, ինչպես նաև 3500 և ...

2018 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների շնորհիվ իրականացվող ծրագրերը համայնքային զարգացման լուրջ հեռանկար են խոստանում, քանզի ՀՀ Կառավարությունը դրանք պատրաստ է համաֆինանսավորել մինչև 60 տոկոսի չափով, Գեղարքունիքի մարզպետարանում ունեցած հանդիպման ընթացքում նշեց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը: Համայնքներից ներկայացված ծրագրերի ֆինանսավորման համամասնությունը պահպանվում է, իսկ ֆինանսավորման չափը փոփոխվում ՝ ելնելով ծրագրերի տնտեսական կամ սոցիալական բնույթից: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ Կառավարության համապատասխան հանձնաժողովը երկշաբաթյա ժամկետում կավարտի Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացված հայտերի քննարկումը , իսկ առայժմ սուբվենցիոն ...

,,Շտիգեն,, կազմակերպության հիմնադիր տնօրենը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետի հետ 22.03.2018
Ամենացրտաշունչ պայմաններում անգամ Գեղարքունիքի մարզում հնարավոր է արևային էներգիա ստանալ, քանզի մարզն ամենաարևայինն է: Օգտագործելով այդ ռեսուրսը՝,,Շտիգեն,, կազմակերպությունն արդեն 7 տարի է, ինչ մարզում իրականացնում է ,,Արևային համայնք,, ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մարզի համայնքներում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ և արևային էներգիայի համակարգեր: Ըստ մասնագետների հաշվարկների՝ մարզի տնտեսությունների կողմից տարեցտարի ավելանում է արևային ջրատաքացուցիչների տեղադրման պահանջարկը:,,Շտիգեն,, կազմակերպության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի հավաստմամբ տեղադրվող սարքավորման գինը 440 հազար դրամ է՝ շուկայական արժեքից համեմատաբար էժան: Կազմակերպության տնօրենը իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ մարտի 21-ին...