Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեցին մարզի առողջապահական համակարգի ինն ամիսների կատարողական արդյունքները

27.09.2018

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետ Իշխան Սաղաթելյանին ներկայացվեցին մարզի առողջապահական հաստատություններում այս տարվա առաջին ինն ամիսներին կատարված աշխատանքների, ինչպես նաեւ՝ սքրինինգային հետազոտությունների արդյունքները: Հանդիպմանը մասնակցեցին մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենները: Մարզի հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատությունների 2018 թվականի ինն ամիսների և սքրինինգային հետազոտությունների արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ ԱնուշՊողոսյանը: Ըստ զեկուցողի՝մարզի առողջապահական հաստատություններն առաջին ինն ամիսների ընթացքում պարտքեր չեն կուտակել: Վարչության պետը ներկայացրեց նաև մի շարք օրինակելի բուժհաստատությունների ցույց տված դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել հետևողական աշխատանքի արդյունքում: Հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատություններում վճարովի ծառայությունների կատարողականը տարվա պլանավորածի դիմաց կազմել է շուրջ 60 տոկոս, իսկ մարզի առողջապահական համակարգի գլոբալ բյուջեն կատարվել է 75-80 տոկոսովԺամանակացույցին համահունչ են ընթանում նաև սքրինինգային հետազոտությունները: Շաքարային դիաբետի ախտորոշման հետազոտությունը կատարվել է 57, զարկերակային գերճնշմանը՝ 59  և արգանդի պարանոցի քաղցկեղինը՝շուրջ 40 տոկոսով: Ըստ վարչության պետի՝մի շարք բուժհաստատություններում սքրինինգային հետազոտությունները մոտենում են 100 տոկոսի: Լավագույն արդյունքներ են ապահովել Վարդենիսի պոլիկլինիկան, Ակունքի, Մեծ Մասրիկի, Ծովակի ԱԱՊԿ-ները, Ճամբարակի առողջության կենտրոնը և Դպրաբակի բուժամբուլատորիան
Վարչության պետը միաժամանակ հորդորեց բուժհաստատությունների տնօրեններին՝ բարձրացնել սքրինինգային հետազոտությունների ցուցանիշները՝դրանք մոտեցնելով նախորդ տարվա ցույց տված արդյունքներին, որոնք հանրապետությունում գնահատվել են լավագույնը
Հանդիպումն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ ԻշխանՍաղաթելյանը, հույս հայտնելով, որ մինչեւ տարեվերջ մարզի բուժհաստատություններն ամբողջությամբ կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները եւ կարձանագրեն նոր ձեռքբերումներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36