Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն 06.03.2018
Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Մասնակից 63 քաղաքացիներից 48-ը դիմում էին ներկայացրել ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքով, 6 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, 3 քաղաքացի հողի սեփականության իրավունքի ձեռքբերման, 2 քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացի՝ բնակարանի կոմունալ խնդիրների կարգավորման, մնացած քաղաքացիները՝ անձնական բնույթի հարցերով: Դիմումների մի մասի պահանջը տեղում բավարարվեց: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում հաշվառված մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Նշվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը 05.03.2018
Գավառ քաղաքում ԵԿՄ Գեղարքունիքի մարզային կառույցի նախաձեռնությամբ շուքով նշվեց Հայաստանի եւ Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձը: Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ,մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, ԵԿՄ Գավառի, Սեւանի, Մարտունու, Ճամբարակի եւ Վարդենիսի տարածքային կազմակերպությունների երկրապահներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակն հավերժացնող հուշարձանին, ապա Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ ու աղոթքով հարգեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Արցախի ...

Տեղի է ունեցել պատանիների շախմատի մարզային առաջնությունը 05.03.2018
Մարտի 3-ին Երանոս գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվել է Գեղարքունիքի մարզի մինչեւ 10, 12, 14 եւ 16 տարեկան պատանիների շախմատի 2018 թվականի մարզային առաջնություն, որին մասնակցել են 79 պատանի շախմատիստներ և որը նվիրված էր Հայսատանի Առաջին Հանրապետության հռչակման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա տարեդարձերին:Մրցաշարին մանակցել են Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սեւանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի եւ Վարդենիկի մասնաճյուղերի պատանի շախմատիստները: Մրցաշարի մասնակիցներին ողջունել ապա խաղի ընթացքին հետևել է Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը: Յուրաքանչյուր թիմ ներկայացրել էր 11 մասնակից եւ 1 մրցավար.մինչեւ 10 տարեկանները ներկայացել են 4, մինչեւ 12 տարեկանները՝ 3,մինչեւ 14 եւ 16 տարեկանները՝ 2-ական ...

Մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքում 28.02.2018
Փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց կատարեց Մարտունի քաղաք, որտեղ խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ։ Մարտունու քաղաքապետը մարզպետին ներկայացրեց անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը և ընթացիկ տարվա առաջնահերթ անելիքները, առանձնահատուկ շեշտելով այն ուղղությունները, որտեղ ակնկալվում է պետական աջակցություն։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին կատարված աշխատանքների համար և հավելեց, որ այս տարի անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել զարգացման ծրագրերին, քանզի լավ կազմված և իրատեսական ծրագրի առկայությունը հնարավորություն կտա գտնել ներդնողներ ոչ միայն տեղացի կամ սփյուռքի...

Ճամբարակում անցկացվել է բռնցքամարտի մարզային առաջնություն 27.02.2018
Ի կատարումն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2018 թվականի փետրվարի 5-ի թիվ 31 որոշման, փետրվարի 25-ին Ճամբարակ քաղաքում անցկացվել է 2004-2005 թվականներին ծնված պատանիների բռնցքամարտի մարզային առաջնություն, նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին: Մրցաշարի գլխավոր մրցավար Մարատ Կարոյանի տեղեկացմամբ առաջնությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Սեւան, Գավառ քաղաքների, Լիճք, Կարմիրգյուղ, Նորատուս գյուղական համայնքների կամ մարզադպրոցների հավաքական թիմերը: 19 քաշային կարգերում հանդես են եկել 58 պատանի բռնցքամարտիկներ: Ըստ քաշային կարգերի հաղթող են ճանաչվել Ճամբարակի թիմը ներկայացնող Սուրեն Սարգսյանը, Սմբատ Նազարյանը եւ Կարեն Հարությունյանը, Լիճքի թիմը ներկայացնող Սամվել Ավետիսյանը եւ Արմեն Դավթյանը, Սեւանի թիմը...

Տեղի ունեցավ քննարկում ,,Երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներ,, թեմայի շուրջ 27.02.2018
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ ,,Երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներին աջակցող սոցիակական ծառայությունների զարգացումը Հայաստանում,, ծրագրի վերաբերյալ: Այն անցկացվեց ,,Երեխաների պաշտպանության ցանց,, իրավաբանական անձանց միություն կազմակերպության կողմից: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների մասնագետներ, ոստիկանության ընտանիքի կանանց երեխաների հարցերով բաժինների, Գավառի ԽՀՀ-ից, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ։ ,, Խնամատար ընտանիքների ծրագիրը ձևավորումից հետո առաջին անգամ և շուրջ 10 տարի շատ ...