Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աղբերքում հիմնվում է հանդիսությունների սրահ

Աղբերքում հիմնվում է հանդիսությունների սրահ 06.11.2018

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք բնակավայրը ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի հաշվին մինչեւ տարեվերջ կունենա նորաբաց հանդիսությունների սրահ: Ինչպես տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, սահմանամերձ Աղբերք գյուղի հանդիսությունների սրահի շենքը գնվել է Շողակաթ համայնքի բյուջեի միջոցներից՝ 5 միլիոն 500 հազար դրամ արժեքով:Շենքի հիմնանորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Հանդիսությունների սրահի հինմնանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է 11 միլիոն դրամ, իսկ շինարարության մրցութային արժեքը՝ 9 միլիոն 600 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրելու է Շողակաթի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մեկ շաբաթ առաջ եւ կավարտվեն տարեվերջին: Աշխատանքների արդյունքում Աղբերքը կունենա 250 տեղանոց նորանորոգ ու ժամանակակից հանդիսությունների սրահ, որտեղ կկազմակերպվեն տարբեր կարգի արարողություններ:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա պատկերը /29.10-03.11.2018թ./

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա պատկերը /29.10-03.11.2018թ./ 05.11.2018

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ներքին Գետաշեն, Դդմաշեն, Երանոս, Սարուխան, Մաքենիս, Վերին Գետաշեն համայնքների նորընտիր ղեկավարներին, ովքեր հաղթել էին այս տարվա հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրություններում: Մարզպետը շնորհավորեց նրանց՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: Գնել Սանոսյանն առաջարկեց համայնքների նորընտիր ղեկավարներին՝ առավել ուշադրություն սևեռել տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման վրա: «Որքան շատ միջոցներ հավաքագրեն համայնքները, եկող տարի դրսից այնքան շատ միջոցներ կներգրավվեն մեր համայնքների վերականգնման ու զարգացման մեջ»,-հավելեց մարզպետը: Համայնքների նորընտիր ղեկավարները մարզպետ Գնել Սանոսյանի հետ քննարկեցին մի շարք առաջնահերթ և ընթացիկ լուծում պահանջող հարցեր...

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 05.11.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Նախքան օրակարգային հիմնական հարցերին անցնելը՝ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը մարզպետների հատուկ ուշադրությունն է հրավիրել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա՝ ընդգծելով դրանց լիարժեք պատրաստված և կազմակերպված մոտենալու անհրաժեշտությունը։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն ամփոփել է նախորդ խորհրդակցությունների արդյունքում մարզպետներին տրված հանձնարարականների կատարման ընթացքը և կառավարչական գործունեության պատշաճ կազմակերպման տեսանկյունից առանցքային համարել դրանց նկատմամբ պատասխանատվությամբ և սրտացավությամբ վերաբերվելու հրամայականը։

Տեղեկացում 03.11.2018

Մարտունի համայնքի ավագանու նիստի անցկացման վերաբերյալ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ 02.11.2018

Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունու քաղաքապետարանում խորհրդակցություն անցկացրեց Մարտունու տարածքի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության կազմակերպման և ներհամայնքային ճանապարհների ձմեռային սպասարկման հետ կապված խնդիրներին: «Այս պահի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը Մարտունու տարածաշրջանի համայնքներում գոհացուցիչ է, բացառությամբ Ծովասար, Ծովինար, Մադինա և Արծվանիստ համայնքների: Կարծում եմ, որ առաջիկա ամսվա ընթացքում այդ համայնքները ևս կբարելավեն իրենց ցուցանիշները: Սեփական եկամուտների հավաքագրման կատարողական բարձր ցուցանիշները հնարավորություն կստեղծեն, որպեսզի եկող տարի Մարտունու տարածքի համայնքներում ավելի շատ ներդրումներ կատարվեն թե՛ կառավարության կողմից ...

Գեղարքունիքի  մարզպետ Գնել  Սանոսյանը հանդիպեց Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպեց Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ 02.11.2018

Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի պետական համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Հանդիպման սկզբում Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզում գործող պետական միակ բուհի անցած 25 տարիների ճանապարհը, արձանագրված ձեռքբերումները, դերն ու նշանակությունը մարզի կրթամշակութային ու տնտեսական կյանքում, միջազգային ճանաչումն ու համագործակցությունը, ապագային միտված զարգացման ծրագրերը: «Գավառի պետական համալսարանը քսանհինգ տարիների ընթացքում հասել է տեսանելի հաջողությունների՝ կյանք ճանապարհելով ավելի քան 7 հազար շրջանավարտների, ովքեր աշխատում ու աչքի են ընկնում հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում: Մենք համագործակցում ենք արտասահմանյան 70 ճանաչված բուհերի հետ, ստեղծել ենք բարձրագույն կրթության համար ամենաժամանակակից պայմանները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-13 17:49:56