Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրապետության մարզերի կրթական հաստատությունների ներկայացուցիչները` խորհրդարանում

20.03.2019

Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 20-ին խորհրդարան են այցելել հանրապետության տասնմեկ մարզերի տարբեր կրթական հաստատությունների հարյուր քսան աշակերտ եւ ուսուցիչներ:Հյուրերը շրջել են ԱԺ-ում, այցելել խորհրդարանի պատմության թանգարան, ծանոթացել օրենսդիր մարմնի անցուդարձին: Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը եւ պատգամավոր Արման Բոշյանը:Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Լենա Նազարյանը կարեւորել է երիտասարդների հետ նման հանդիպումները, նշելով, որ դրանք ստեղծում են անմիջական շփման հարթակ՝ հնարավորություն տալով առավել մոտիկից ծանոթանալու օրենսդրական գործընթացներին: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահը փաստել է, որ խորհրդարանը քաղաքական թիվ մեկ կառույցն է, որտեղ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները պատրաստակամ են լսելու բոլոր խնդիրները եւ հնարավորության շրջանակում տալու դրանց օրենսդրական կարգավորումներ: Լենա Նազարյանը հավելել է. «ԱԺ-ն նաեւ վերահսկողություն է իրականացնում կառավարության նկատմամբ, հաստատում կամ մերժում է նրա ներկայացրած ծրագրերը, հարցեր տալիս կառավարության անդամներին: Հայաստանի համապետական գրեթե բոլոր մարմինները այս կամ այն չափով ձեւավորվում են հենց այստեղ, այս դահլիճում տեղի ունեցող քվեարկությունների միջոցով»: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երեխաները եւ երիտասարդները երկրի ապագան են՝ հավելելով, որ նրանցից յուրաքանչյուրն իրենց համայնքի խնդիրների ականատեսն է, այդ խնդիրների լուծման մասնակիցը եւ պահանջատերը:Պատգամավոր Արման Բոշյանն էլ իր հերթին դպրոցականներին է ներկայացրել խորհրդարանի կազմը, կառուցվածքը, օրենսդրական գործընթացները, Աժ մշտական հանձնաժողովների գործունեությունը: Խորհրդարանականը փաստել է. «Այս շփման միջոցով փորձում ենք մեր ուղերձը հղել ապագային՝ ասելով՝ մենք այստեղ ենք համագործակցելու եւ կերտելու մեր ապագան: Դուք կարող եք հենվել մեզ վրա, դուք կարող եք եւ պարտավոր եք նոր թիրախներ սահմանել»:
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ընտրությամբ Գեղարքունիքի մարզից խորհրդարան են այցելել Մարտունու եւ Ճամբարակի տարածաշրջանները ներկայացնող տաս դպրոցականներ:

Աղբյուրը՝ parliament.am


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 11:29:44