Նորություններ

Համապետական մաքրության օրվան ընդառաջ 21.03.2019
Սիրելի՛հայրենակից, հիշի՛ր մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օրն է: Դուրս արի տանից և քո բարեկամների, հարևանների, գործընկերների հետ մաքրիր քո բակը, քո փողոցը, քո համայնքը: Լուսանկարները՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի և Ջիլ բնակավայրի մաքրման ենթակա աղբանոցների:

Մարտի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում ԵՄՋՆ+ ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ անցկացվեց խորհրդատվական հանդիպում՝ նվիրված Սևանի և Հրազդանի գետավազանային կառավարման պլանների մշակման գործընթացին: Ինչպես ներկայացրեց ծրագիրն իրականացնող «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանը, Սևանի և Հրազդանի գետավազանային կառավարման պլանը նկարագրում է ավազանների բնապահպանական նպատակները և դրանց հասնելու համար նախատեսվող միջոցառումները: Խորհրդակցական առաջին համաժողովը հյուրընկալել է մոտ 50 տեղական շահառուների՝ ներառյալ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնեսության և բնապահպանության վարչության, ջրավազանային պլանավորման կազմակերպությունների, փոքր և խոշոր ջրօգտագործողների, ՀԿ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների ու լրագրողների, պարզելու նրանց տեսակետները ...

Լիճքում անցկացվեց բռնցքամարտի մարզային առաջնություն 21.03.2019
2019 թվականի մարտի 16-ին և 17-ին Լիճք համայնքում անցկացվեց Գեղարքունիքի մարզի 2003-2004 թվականներին ծնված պատանիների բռնցքամարտի մարզային առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին մարզադպրոցների, մարզական ընկերությունների և համայնքների կողմից հայտավորված բռնցքամարտիկները: Այն անցկացվեց բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն: Մարտի 16-ի մենամարտերում որոշվեցին ուժեղագույները, որոնք հաջորդ օրը՝ եզրափակիչ մենամարտերում որոշեցին առաջնության հաղթողներին: Մրցումներն անցկացրեց և արդյունքներն ամփոփեց մրցավարական հանձնաժողովը: 46 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Սպարտակ Ստեփանյանը, Սևան, 48 կգ քաշային կարգում՝ Վարդան Ալեքսանյանը, Լիճք, 50 կգ քաշային կարգում՝ Վազգեն Հունանյանը, Մարտունի, 52 կգ քաշային կարգում՝ Սամվել Ավետիսյանը,Լիճք, 54 կգ քաշային կարգում՝ Նարեկ Զախարյանը, Մարտունի, 57 կգ քաշային կարգում՝ Նաիրի Նաջարյանը, Կարմիրգյուղ, 60 կգ քաշային կարգում՝ Վարդան Խաչատրյանը, Սևան, 63 կգ...

Գեղարքունիքի մարզում ամփոփվեցին դպրոցական առարկայական օլիմպիադայի արդյունքները 21.03.2019
Գեղարքունիքի մարզում ավարտվեց դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի հանրակրթական դպրոցների 425 աշակերտներ: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի տեղեկացմամբ օլիմպիադաներն անցկացվել են մաթեմատիկա, պատմություն, քիմիա, հայոց լեզու, կենսաբանություն, ինֆորմատիկա, ռուսաց լեզու, ֆիզիկա, աշխարհագրություն, գրականություն, ՆԶՊ, անգլերեն, ֆրանսերեն,գերմաներեն, աստղագիտություն ու հայոց եկեղեցու պատմություն առարկաներից, որտեղ հաղթող են ճանաչվել 78 աշակերտ: Նրանք Գեղարքունիքի մարզը կներկայացնեն առաջիկայում կայանալիք հանրապետական օլիմպիադայում: Ութական մասնակիցներ կլինեն պատմություն, հայոց լեզու, ռուսաց լեզու եւ հայոց եկեղեցու պատմություն, յոթական մասնակից՝ գրականություն եւ ՆԶՊ, 6 մասնակից՝ քիմիա, հնգական...

1. Թթուջուր բնակավայր 2. Գետիկ բնակավայր 3. Գ. Մարտունի բնակավայր 4. Այգուտ բնակավայր 5. Դպրաբակ բնակավայր 6. Կալավան բնակավայր 7. Ձորավանք բնակավայր 8. Անտառամեջ բնակավայր 9. Ջիլ բնակավայր 10. Դրախտիկ բնակավայր 11. Ազատ բնակավայր 12. Շատվան բնակավայր 13. Նորակերտ համայնք 14. Ակունք համայնք 15. Ծաղկունք համայնք 16. Մեծ Մասրիկ համայնք 17. Կարճաղբյուր համայնք

Մարտի 23-ը՝ համապետական շաբաթօրյակի օր 20.03.2019
Սիրելի' հայրենակից, հիշի՛ր մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օրն է: Քո բարեկամների, հարևանների, գործընկերների հետ մաքրիր քո բակը, քո փողոցը, քո համայնքը: Լուսանկարները՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի և Թթուջուր բնակավայրերի մաքրման ենթակա աղբանոցների: