Նորություններ

Դդմաշենում կառուցվում է հանդիսությունների սրահ 03.12.2019
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվում է հանդիսությունների սրահ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, հանդիսությունների սրահը հիմնվում է Դդմաշենի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող նախկին բուժամբուլատորիայի երկհարկանի շենքում, որը վերջին տարիների ընթացքում անբարեկարգ լինելու պատճառով չէր օգտագործվում: Հանդիսությունների սրահի հիմնման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 25 միլիոն 600 հազար դրամ, որի 30 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 70 տոկոսը՝ Դդմաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերի սկզբներից եւ ավարտի կհասցվեն դեկտեմբերի 15-ին: «Բուժամբուլատորիայի նախկին շենքը, մոտ 640 քառակուսի մետր մակերեսով, մնացել էր անօգտագործելի եւ ենթարկվում էր քայքայման: Մինչդեռ համայնքը հանդիսությունների սրահի խիստ կարիք ուներ: ...

Սևանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակը 29.11.2019
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը, շարունակելով դեռևս 2015 թվականին մեկնարկած Սևանի իշխանի բնական պաշարների վերականգնման նպատակով մանրաձկան արտադրության եւ լիճ բաց թողնելու աշխատանքները, 2019 թվականի նոյեմբերի 26-ին իրականացրել է մանրաձկան երկրորդ խմբաքանակի բացթողումը լիճ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, մանրաձկների բացթողնման աշխատանքները կատարվել են Հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտացված աշխատանքային խմբի անմիջական մասնակցությամբ: Սեւանա լիճ է բաց թողնվել Սեւանի իշխանի Ամառային տեսակի շուրջ 11 հազար հատ մանրաձուկ՝ 21,5 կիլոգրամ միջին քաշով և Գեղարքունի տեսակի 10,000 հատ մանրաձուկ՝ 45.2 գրամ միջին քաշով: Մանրաձկան ձեռքբերումը իրականացվել է Հիմնադրամի կողմից ստեղծված ‹‹Սևանի իշխան›› ՓԲԸ-ին պատկանող մանրաձկան գործարանից, իսկ ձկների բացթողումը իրականացվել է Կարճաղբյուր և Մասրիկ գետերում: Ընդհանուր առմամբ՝ 2019 թվականին...

Գեղհովիտի «Քռա» թաղամասի համար ոռոգման ջրագիծ է կառուցվել 29.11.2019
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի «Քռա» թաղամասի համար կառուցվել է ոռոգման նոր ջրատար, ինչի շնորհիվ տնտեսությունները 2020 թվականի ոռոգման շրջանից լիովին ապահովված են լինելու ոռոգման ջրով: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում «Քռա»թաղամասի համար կառուցվել է ոռոգման ջրատար, ինչի շնորհիվ ոռոգելի է դարձել շուրջ 200 հեկտար տնամերձ հողատարածք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 960 հազար դրամ, որի 70 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գեղհովիտի գյուղապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հոկտեմբերից եւ ավարտվել նոեյեմբերի 27-ի դրությամբ: Կառուցվել է 353 մետր երկարության ջրատար՝ երկաթյա խողովակներով, որը սնվելու է Արգիճի գետից, ինքնահոս եղանակով: «Թաղամասը նոր է, աճող ու զարգացող: Այստեղ առաջին անգամ է ոռոգման ջուր մատակարարվելու...

Գեղարքունիքի մարզպետը Մաքենիսում դիտարկեց իրականացված սուբվենցիոն ծրագրերը 28.11.2019
Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Մաքենիս համայնք՝ դիտարկելու արդեն ավարտի հասցված սուբվենցիոն ծրագրերը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի Մաքենիսում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց եւ հանդիսությունների սրահ: Լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի հուլիսի 23-ից եւ ավարտվել մեկ շաբաթվա ընթացքում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 10 միլիոն 730 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մաքենիսի համայնքապետարանը: Արտաքին լուսավորության ցանցը կառուցվել է 2300 մետր երկարությամբ եւ 86 լուսատուներով՝ գյուղի բոլոր փողոցներում: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով Մաքենիսի մանկապարտեզի նախկին շենքի երկրորդ հարկի տարածքում կառուցվել է հանդիսությունների սրահ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 5 միլիոն 700 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մաքենիսի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա հոկտեմբերից...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նոյեմբերի 28-ին ընդունեց ՄԱԿ- ի «Պարենի Համաշխարհային Ծրագրի» Ծրագրային քաղաքականության պատասխանատու Գայանե Տոնոյանին, ՄԱԿ- ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի մարզային համակարգող Կարեն Հակոբյանին: Ծրագրի պատասխանատուները Գնել Սանոսյանին ներկայացրեցին այն աշխատանքները, որոնք վերջերս իրականացվել են մարզի դպրոցների համար: Ինչպես արդեն պլանավորվել էր, այս տարվա ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ծրագրի պատասխանատուները մարզում գործող 117 դպրոցներում իրականացրել են դպրոցական ճաշարանների մոնիթորինգ, հստակեցրել, թե ինչ պայմաններ, ինչպիսի հագեցվածություն և դպրոցականներին սնունդ տրամադրելու հնարավորություններ ունեն դրանք, որպեսզի աջակցեն այդ ճաշարանների բարեկարգման և գույքի ձեռքբերման հարցերում: «Մեր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում ընտրել ենք 68 դպրոցներ, որոնց և ՄԱԿ-ի ՊՀԾ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի կողմից, ՌԴ ֆինանսավորմամբ օրերս արդեն տրամադրել ենք շինանյութ: Նշված դպրոցների ճաշարաններում շինարարական աշխատանքները...

Աշխատանքային խորհրդակցություն` դպրոցների տնօրենների մասնակցությամբ 28.11.2019
Նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն` իր մտահոգությունը հայտնելով հանրակրթության ոլորտում առկա մի շարք խնդիրների շուրջ: «Մարզի որոշ դպրոցներում լրջագույն խնդիր ունենք՝ կապված ջեռուցման ապահովման հետ, և այս օրերին աշխատանք ենք տանում այդ դպրոցներում եղած խնդիրները վերացնելու համար: Սակայն խնդրում ու պահանջում եմ՝ դասասենյակներում ապահովել դասապրոցեսի համար նորմալ ջերմաստիճան: Կան մի շարք դպրոցների տնօրեններ, ովքեր ժամանակին չեն դիմել մարզպետարան՝ ջեռուցման հետ կապված խնդիրները լուծելու համար, ու այսօր խնդրի առաջ է հայտնվել ողջ դպրոցը: Հարկավոր է դիմել վաղօրոք, որպեսզի նախապատրաստական աշխատանքներն իրականացվեն ժամանակին, մինչ ջեռուցման սեզոնի սկիզբը»,- նշեց մարզպետը: Գնել Սանոսյանը նաեւ խոսեց դպրոցներում կադրային խնդիրների, հաճախելիության, հաստիքացուցակների անճշտության, հաշվապահների կողմից թույլ տված ֆինանսական խախտումների ու տնօրենների...