Նորություններ

Դպրոցականներին դասագրքեր կտրամադրվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը 14.08.2019
Օգոստոսի 1-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է հրատարակչությունների կողմից ներկրվող 2019-2020 ուսումնական տարվա համար նախատեսված դասագրքերի ստացման և պահեստավորման գործընթացը: Մինչև օգոստոսի 20-ը ամբողջությամբ կավարտվի դասագրքերի ներկրումը, որից հետո մինչև օգոստոսի 31-ը հանրակրթական ուսումնական հաստատություններին կբաշխվի համապատասխան պահանջով ներկայացված քանակությունը՝ թե պետական բյուջեի միջոցներով տպագրվող և թե դասագրքերի, տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ ի տարբերություն նախորդ տարիների այս տարի կան դասագրքեր, որոնք դպրոցականներին կտրամադրվեն 2 հատորով՝ ըստ առաջին և երկրորդ կիսամյակների, դրանով թեթևացնելով պայուսակների ծանրաբեռնվածությունը: « Նշեմ, որ այդ երկու հատորները համարվելու են 1 ամբողջական դասագիրք և դրանց վարձավճարները հավաքագրեվելու է միանգամից: Այս պահի դրությամբ արդեն ստացել ենք 65 անուն դասագիրք՝ 90 000 հատ, որը կազմում է ստացվելիք դասագրքերի մոտ 77 %-ը: ...

Գագիկ Գոզեյանը պատրաստվում է լողալով անցնել Սեւանը 14.08.2019
Գավառի 60 ամյա բնակիչ Գագիկ Գոզեյանը օգոստոսի 20-ին պատրաստվում է լողալով անցնել Սեւանը: Իր մտադրության մասին հայտնեց օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ ունեցած հանդիպման ժամանակ: Չնայած իր պատկառելի տարիքի Գագիկ Գոզեյանը Սեւանի արեւլյան ափից արեւմտյան ափը պատրաստվում է լողալ 8-9 ժամում: Լողորդը նախկինում եւս նման փորձառություն գրանցել է, բայց այս անգամ հատուկ նպատակով է անցնելու: «Հույները, ի հիշատակ պատերազմում զոհված հերոսների, խաղեր էին կազմակերպում: Ես էլ այս քայլով իմ երախտիքն եմ ուզում հայտնել Ապրիլյան պատերազմում զոհված մեր 18-20 տարեկան հերոսներին, ցանկանում եմ իրենց հիշատակը եւս մեկ անգամ վառ պահել»,- իր մտադրությունը բացատրեց Գագիկ Գոզեյանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աջակցությունը հայտնելով լողորդի մտադրությանը՝ առաջարկեց այն դարձնել մեծ միջոցառում: «Միջոցառման կազմակերպչական բոլոր հարցերով կզբաղվի մարզպետարանը: Կհոգանք ձեր անվտանգության, առողջության եւ այլ հարցերով: Կապահովենք ԱԻՆ փրկարարների ներկայությունը միջոցառման ողջ ընթացքում...

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր հանձնեց մարզի շինարարներին 13.08.2019
Հայաստանի Հանրապետության շինարարի օրվա առթիվ և շինարարության ոլորտում ունեցած ավանդի համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանին, քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանին, քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Գուրգեն Մելքոնյանին, «Թիվ 28 ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերությանը, «Շանթ-Սեյրան», «ԱԼ - ՄԱՍՔԱ», «Կապավոր», «Օկար», «Սամ Կար Շին», «Ծովագյուղի ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, «Էդիտա» և «Բագրատունի» արտադրական կոոպերատիվներին: « Ողջունում և շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա առթիվ: Շատ կարևոր ոլորտում եք աշխատում, և ձեր կատարած յուրաքանչյուր աշխատանք նպատակ է հետապնդում՝ կարգի բերել շատ ու շատ ոլորտներ, դրանք մեր ենթակառուցվածքներն են ...

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Նոր Սեմյոնովկա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել մարզի ղեկավարին կազմակերպության գործունեությանը, ծրագրերին և առաջիկա անելիքներին: «Նոր Սեմյոնովկա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների տեղեկացմամբ կազմակերպությունը հիմնվել է 22 տարբեր մասնագիտություն ունեցող անձանց միավորումից: Վերջիններս պատահականության սկզբունքով ընտրել են իր աշխարհագրական դիրքով կտրված, զարգացվածության ցածր աստիճան ունեցող Սեմյոնովկա համայնքը և հետամուտ են լինելու միահամուռ ուժերով զբազվել այդ համայնքի զարգացմամբ: Կազմակերպությունը շահած փոքր դրամաշնորհի հաշվին Սեմյոնովկա համայնքում գնել է մի օբյեկտ, որը, իրականացվելիք բարեկարգումից հետո կծառայի որպես ժամանցի, զվարճանքի կենտրոն համայնքի բնակիչների և հատկապես երիտասարդների համար...

Քննարկվեցին ներմարզային ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրներ 13.08.2019
Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը, Գեղարքունիքի մարզի ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող Գավառի «Գավառտրանս» ՍՊԸ-ի, Վարդենիսի «Շամատրանս» ՍՊԸ-ի և Մարտունու «ԲՈՒԱՏ»ՍՊԸ-ի ղեկավարները: Հանդիպման նպատակն էր քննարկել ներմարզային ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները: Գեղարքունիքի մարզի ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների տնօրենների հավաստմամբ ներմարզային երթուղիների սպասարկումը շահութաբեր չէ, որի պատճառով մարզի համայնքների և բնակավայրերի շուրջ 50%-ում ներմարզային տրանսպորտային սպասարկում չի իրականացվում: Խնդիրը լուծելու նպատակով առաջարկվեց մարզում ներդնել միասնական երթուղային ցանց...

Գեղարքունիքցի մարզիկները շարունակում են իրենց պայքարը համահայկական խաղերում 12.08.2019
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ընթացքում Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզիկները շարունակում են իրենց պայքարը տարբեր մարզաձևերում: Անցած երեք օրերի ընթացքում մարզիկները գրանցել են և հաղթանակ և պարտություն: Գեղարքունիքի համայնքը ներկայացնող վոլեյբոլի հավաքական թիմն ավարտել է մրցապայքարը՝ խմբում գրավելով 4-րդ տեղը: Գավառ համայնքը ներկայացնող լողափնյա վոլեյբոլի թիմը մրցապայքարն ավարտել է 1 հաղթանակով և 2 պարտությամբ: Գավառի ֆուտզալի թիմը 2 հաղթանակով և 1 պարտությամբ գտնվում է խմբի 2-րդ հորիզոնականում և հնարավորություն ունի դուրս գալ հաջորդ փուլ: Սարուխան համայնքը ներկայացնող հանդբոլի թիմը շաբաթ և կիրակի օրերին կայացած մրցումների ընթացքում գրանցել է 1 հաղթանալ և 1 պարտություն: