Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը բաց դաս վարեց Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբի եւ լրագրողական խմբակում ընդգրկված աշակերտների հետ: Ինչպես ներկայացրեց «Աժդահակ» էկոակումբի ղեկավար, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նելլի Դռնոյանը, էկոակումբում ընդգրկված աշակերտները ուսումնական պարապմունքներից դուրս զբաղվում են նաեւ բնապահպանական խնդիրներով, էքսկուրսիաների ու էկոճամբարների միջոցով լրացնում իրենց գիտելիքները, կազմակերպում բնապահպանական կարեւոր միջոցառումներ: Այնուհետ մարզպետ Գնել Սանոսյանը աշակերտների հետ ակտիվ զրույց վարեց բաց դասի տեսքով՝ ներկայացնելով արդի աշխարհի բնապահպանական կարեւոր հիմնախնդիրները եւ լրջագույն մարտահրավերները: «Կյանքի համար կարեւորագույն ու վերականգնվող ռեսուրսները երկուսն են՝ օդը եւ ջուրը, որոնք ոչ մի դեպքում չպետք է աղտոտել: Շատ կարեւոր է նաեւ անտառների ստեղծումն ու պահպանումը, քանի որ դրանք համարվում են թթվածնի արտադրության կարեւորագույն աղբյուր...

Մարզի շնորհալիների աշխատանքները` ներառական ցուցահանդեսում 12.12.2019
2019 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացրել է «Միասին» խորագիրը կրող ներառական ցուցահանդեսը՝ նվիրված Հաշմանդամության միջազգային օրվան: Ցուցահանդեսին ներկայացված են եղել Հայաստանի Հանրապետության հաշմանդամ և ոչ հաշմանդամ շնորհալի ստեղծագործողների ձեռքի աշխատանքները: Այս փառատոնին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գեղարվեստի դպրոցի /Սոնա Գրիգորյան, Արփի Սիմոնյան/, Վարդենիսի «Աստղավարդ» հասարակական կազմակերպության /Մերի Հակոբյան, Արսեն Զարոյան/ սաները, որոնց աշխատանքները արժանացել են հյուրերի ուշադրությանը և համակրանքին: Հյուրերին ու շնորհալի սաներին ողջունել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակից Լիլյա Նիկոյանը, «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի համահիմնադիր Գուժ Թադևոսյանը: Նրանք իրենց...

2019 թվականի դեկտեմբերի 4-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել «Հզոր հայրենիք, հզոր մշակույթ» խորագիրը կրող ժողովրդական և ազգագրական պարերի հանրապետական փառատոնը, որին մասնակցել են հանրապետության ազգագրական և ժողովրդական լավագույն պարային խմբեր: Փառատոնին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի մշակույթի տան «Սասուն», Սարուխանի «Զանգեզուր», Գավառի «Luna» ազգագրական, ժողովրդական և Նորատուսի պարային խմբերը: Փառատոնին Գեղարքունիքի մարզը մասնակցել է յոթ պարային խմբերով: Հանրապետական փառատոնի կազմակերպիչները ջերմ ընդունելության են արժանացրել Գեղարքունիքի մարզի պարային խմբերին և նշել, որ մարզը մեծ ոգևորությամբ, ակտիվությամբ, առանձնակի սիրով և կատարողական վարպետությամբ է մասնակցել փառատոնին: Լավագույն մասնակցության և վարպետության համար մարզը ներկայացնող պարային խմբերը, պարուսույցները և տնօրենները արժանացել են պատվոգրերի և գավաթների: Իսկ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի...

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 10.12.2019
Դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստի ընթացքում քննարկվեց և ամփոփվեց 2019 թվականի ամառային զորակոչի արդյունքները, ինչպես նաև՝ 2019-2020 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանի զեկուցմամբ` 2019-2020 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են առանց խոչընդոտների, և կարվի առավելագույնը՝ պլանային նախնական առաջադրանքը կատարելու համար: Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց 2019 թվականի ամառային զորակոչին ներգրավված բոլոր կազմակերպությունների ղեկավարներին՝ զորակոչի ընթացքում արդյունավետ համագործակցելու և բարձր ցուցանիշ ապահովելու համար և հույս հայտնեց, որ նույն ձեռքբերումները կպահպանվեն նաև ձմեռային զորակոչի ժամանակ...

Գեղարքունիքի մարզպետը հավանություն տվեց ներկայացված ներդրումային ծրագրին 10.12.2019
Դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ծնունդով գեղարքունիքցի, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարար Մարտին Թովմասյանին՝ նրա հետ քննարկելով դեռեւս մեկ տարի առաջ մեկնարկած համագործակցության շարունակման հետ կապված հարցեր: Ինչպես ներկայացրեց գործարար, «1+1» դպրոցական թերթի հիմնադիր եւ հովանավոր Մարտին Թովմասյանը, համագործակցության առաջին քայլը եղել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում աշակերտական թերթ հրատարակելու ծրագիրը, որը հաջողությամբ կյանքի է կոչվել Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Գեղամա աշխարհ» թերթի կողմից ցուցաբերված աջակցությամբ: «Արդեն լույս է տեսել դպրոցական թերթի 9 համար, որտեղ հիմնականում հրատարակվել են մեր դպրոցականների հոդվածները, հարցազրույցները, ակնարկները: Թերթի հիմնական խնդիրը եղել է աշակերտների մեջ ստեղծագործական ձիրքերի եւ վերլուծական մտքի զարգացումը, գրագետ խոսքի ձեւավորումն ու ամրապնդումը, կրթամշակութային զանազան հարցերի արծարծումը, ազգային ու հոգեւոր արժեքների տարածումը: Համագործակցությունը տվել է սպասված արդյունքները, իսկ այժմ...

Բարեգործները Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը հիմնանորոգելու ցանկություն հայտնեցին 09.12.2019
Դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց բարեշնորհ Վահան Գևորգյանին և «Նոր Հայաստան, հայրենիք-սփյուռք» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանին: Այցի նպատակն էր՝ մարզպետին ծանոթացնել մի շարք բարեգործական ձեռնարկների, որոնք նախատեսում է իրականացնել բարերարը՝ հասարակական կազմակերպության հետ համատեղ: Ինչպես նշեց Վահան Գևորգյանը, բարեգործական ծրագրերի շրջանակներում ինքը մեծաթիվ ցուցանմուշներ է նվիրել Գեղարքունիքի թանգարանին և նպատակ ունի՝ շարունակել այդ նվիրատվությունը՝ դրանք հասցնելով 30-40-ի : Բացի այդ, կողմերը նախատեսում են առաջիկայում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում՝ այն դարձնելով ավելի ճանաչելի և գրավիչ նաև զբոսաշրջիկների համար: « Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել նաև Շատվան համայնքի դպրոցում, ինչպես նաև Սարուխան համայնքի արվեստի դպրոցում, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Մենք շատ դրական փոփոխություններ ենք նկատում մեր երկրում...