Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կբացվեն «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետեր

Գեղարքունիքի մարզում կբացվեն «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետեր 19.12.2019

Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Դիլիջան քաղաքում գործող «Թումո» ստեղծարար կենտրոնի ղեկավար Տիգրան Բաղիյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետեր հիմնելու եւ մարզի դպրոցականներին ուսման մեջ ներգրավելու խնդիրը: Տիգրան Բաղիյանի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ Դիլիջանի «Թումո» ստեղծարար կենտրոն դպրոցականներ են հաճախում Սեւանից եւ Ճամբարակից: «Նրանց թիվը կարող էր ավելին լինել, եթե երթուղային տրանսպորտ գործեր Դիլիջանի եւ Գեղարքունիքի մարզի բնակավայրերի միջեւ: Թեեւ մենք ուսուցումը կազմակերպում ենք անվճար, սակայն աշակերտները ստիպված են լինում թանկ վճարել ճանապարհածախսի համար: Մեր առաջին խնդիրը պետք է լինի տրանսպորտային երթուղու ապահովումը, իսկ երկրորդ խնդիրը՝ Գեղարքունիքի մարզի տարածաշրջանների բնակավայրերում «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետերի բացումը: Մեր ստեղծարար կենտրոնում աշակերտներն իրենց ստեղծագործական ունակությունները դրսեւորում են 14 ոլորտներում՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն, երաժշտություն, նկարչություն, շարժական գրաֆիկա,

          Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը 18.12.2019

Դեկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մինչ օրակարգային հարցին անցնելը՝ մարզպետը մարզխորհրդի անդամներին ներկայացրեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետին, «Գեղարքունիք» ՋՕԸ նորանշանակ տնօրենին, Լճափ, Գեղարքունիք, Վանեվան համայնքների նորընտիր ղեկավարներին, ովքեր արդեն ստանձել են իրենց պաշտոնական լիազորությունները: Մարզպետը միաժամանակ շնորհակալություն հայտնեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նախկին պետին և « Գեղարքունիք» ՋՕԸ նախկին տնօրենին՝ համագործակցված աշխատանքի և դրական արդյունքների ապահովման համար: Օրակարգային առաջին հարցի՝ 2019 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 88,1 տոկոսով,

Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը  մարզում կիրականացնի բուժամբուլատորիաների վերանորոգման  նոր ծրագրեր

Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը մարզում կիրականացնի բուժամբուլատորիաների վերանորոգման նոր ծրագրեր 17.12.2019

Դեկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեին: Ինչպես նշեց Ժան Կլոդ Ռոսեն, այցի նպատակն է՝ ամփոփել Գեղարքունիք - Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2019 թվականի ընթացքում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները և պլանավորել 2020 թվականի անելիքները: «2019 թվականին մեր կազմակերպությանը հատկացված բյուջեի շրջանակներում արդեն ավարտին ենք հասցրել Մեծ Մասրիկ, Գեղամասար և Գագարին համայնքների բժշկական ամբուլատորիաների վերանորոգման աշխատանքները: Հունվար ամսվա առաջին տասնօրյակում տեղ կհասնեն մեր կողմից գնված էլեկտրոսրտագրության վեց ապարատները, որոնք կտրամադրվեն Վարդենիսի պոլիկլինիկային և նույն տարածաշրջանի գյուղական բուժամբուլատորիաներին: Սարքավորումները նպատակային օգտագործելու և դրա արդյունքները ճիշտ վերծանելու նպատակով հաջորդ տարեսկզբին ֆրանսիական կողմը կանցկացնի մասնագետների վերապատրաստման դասընթացներ:...

Մեկնարկեց  ձմեռային զորակոչը

Մեկնարկեց ձմեռային զորակոչը 16.12.2019

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը մեկնարկեց դեկտեմբերի 16-ին՝ Սեւան, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներից: Նորակոչիկները բանակ ճանապարհվեցին հանդիսավոր պայմաններում, մարզպետարանի, համայնքապետարանների, զինկոմիսարիատի աշխատակիցների, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, ծնողների ու հարազատների շնորհավորանքների ու մաղթանքների ներքո: Սեւանի տարածաշրջանի նորակոչիկները բանակ ճանապարհվեցին Սեւանի համայնքապետարանի բակից, տոնական բարձր տրամադրությամբ: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնատեւոսյանը: «Մենք միշտ մնում ենք աղոթքով ձեզ համար, ձեր թիկունքում, որ միշտ կրեք Խաչի պարծանքը ձեր ուսերին եւ ձեր սրտերում, ու մենք երկու տարի անց ձեզ դիմավորենք խանդավառությամբ»,- նորակորչիկներին օրհնանքի խոսքեր հղեց Տեր Ստեփանոս քահանան: Այնուհետ Հայոց բանակի նորակոչիկներին եւ նրանց ծնողներին ողջունեց ու շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բոլորիս շնորհավորում եմ այս տոնական օրվա կապակցությամբ Մեր զավակներին բանակ ճանապարհելու ամեն միջոցառում պետք է դառնա այսպիսի տոն՝ երգի, պարի, ուրախ տրամադրության ներքո:

Հիմնանորոգվել է Գագարինի բժշկամանկաբարձական կետը

Հիմնանորոգվել է Գագարինի բժշկամանկաբարձական կետը 16.12.2019

Գեղարքունիք-Իզեր մարզերի եւ Սեւան-Գրենոբլ քաղաքների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հիմնանորոգվել է Սեւանի Գագարին թաղամասի բժշկամանկաբարձական կետը: Ծրագիրն իրականացվել է ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության միջոցներով: Հիմնանորոգված բուժկետի բացման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեն, Սեւանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել դեկտեմբերի 15-ի դրությամբ: «Ներքին հարդարման աշխատանքներից բացի, անցկացվել է ջեռուցման համակարգ, մշտական ջրամատակարարում, նորոգվել սանհանգույցը: Ֆրանսիական կազմակերպությունը Գագարինի բժշկամանկաբարձական կետն ապահովել է նաեւ աուդիո մետր կոչվող սարքով, որը որոշում է լսողության աստիճանը եւ բժշկին կողմնորոշում՝ ճիշտ որոշումներ կայացնելու: Սա շատ կարեւոր քայլ է թաղամասի եւ հարակից համայնքների բնակիչների բուժսպասարկման որակի բարձրացման համար»,-ներկայացրեց Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Գայանե Էլիզբարյանը:

Քննարկում 2019-2025 թվականների  Հայաստանի Տարածքային զարգացման ռազմավարության ծրագրի շուրջ

Քննարկում 2019-2025 թվականների Հայաստանի Տարածքային զարգացման ռազմավարության ծրագրի շուրջ 13.12.2019

2019 թվականի դեկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդատվական հանդիպում՝ նվիրված «2019-2025թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությանը», որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ: Հանդիպում-քննարկումը կազմակերպել էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։ Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Քննարկմանը մասնակցեցին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ եւ աշխատակիցներ, մարզի համայնքների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, անհատ քաղաքացիներ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման և պլանավորման բաժնի պետ Աննա Իվանյանը նախ համառոտ ներկայացրեց «2019-2025թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախագիծը՝ առանձին-առանձին անդրադառնալով ծրագրում ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44