Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղ համայնքում կասֆալտապատվեն Հովհաննես Շիրազի եւ Սերգո Ավետիսյանի անվան փողոցների հատվածները

21.05.2020

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Հովհաննես Շիրազի եւ Սերգո Ավետիսյանի անվան փողոցներում: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 67 միլիոն 485 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 40 միլիոն 491 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 26 միլիոն 994 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը: Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանի տեղեկացմամբ՝ Հովհաննես Շիրազի անվան փողոցն ասֆալտապատվելու է 679, Սերգո Ավետիսյանի անվան փողոցը՝ 440 գծամետր երկարությամբ: Հովհաննես Շիրազի անվան փողոցի հատվածը կասֆալտապատվի 3720 , իսկ Սերգո Ավետիսյանի անվան փողոցի մի հատվածը՝ 2932 քառակուսի մետր մակերով: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:49:41