Նորություններ

Ասֆալտապատվում է Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետրանոց հատվածը 19.09.2019
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Վարդենիս կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկեց պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին իրականացվող Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետր երկարության գրունտային հատվածի ճանապարհաշինարարական աշխատանքները: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության հաղորդած տվյալներով,աշխատանքների համար հատկացվել է 1 միլիարդ 457 միլիոն դրամ, որով նախատեսվում է հիմքի եւ միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցում: Այս պահին ընթանում են հիմքի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն: «Կառուցվող գրունտային ճանապարհահատվածը մշտապես գտնվում էր անբարեկարգ վիճակում, դժվարանցանելի էր տրանսպորտային կապի համար, ինչի արդյունքում Սեւանի սահմանամերձ բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցությունը շատ թույլ էր: Այս ճանապարհի կառուցումը ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ այն Հայաստանի հյուսիսային մարզերը...

Նախատեսվում է մարզում տեղադրել կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ 19.09.2019
Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Սևանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին, «Թիմ Մաստեր» ՍՊԸ հիմնադիր Մանվել Գաբրիելյանին, կազմակերպության այլ ներկայացուցիչների: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը: Ինչպես տեղեկացրեց «Թիմ Մաստեր» ՍՊԸ հիմնադիր Մանվել Գաբրիելյանը, աշխատանքային խումբը նպատակ ունի Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների մաքրման կայանների տեղադրումից հետո նույն հատվածներում տեղադրել կոյուղաջրերի կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ,որոնք հնարավորություն կտան՝ կոյուղաջրերի մաքրման աստիճանը հասցնել մինչև 98 տոկոսի: «Հիմա մենք պետք է հասկանանք, թե այդ երեք քաղաքների կոյուղաջրերին ինչպիսի ջրեր են խառնվում, հնարավո՞ր է արդյոք փոխել դրանց ուղղությունը,որպեսզի հստակեցնենք, թե ինչ հզորության կայաններ կարող ենք տեղադրել տվյալ տարածքներում: Որքան քիչ ջրեր խառնվեն կոյուղաջրերին, այնքան փոքր հզորության կենսաբանական մաքրման...

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց բուժհաստատությունների տնօրենների հետ 19.09.2019
Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ կայացած հանդիպման ընթացքում ամփոփեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից մարզի բժշկական հաստատություններում կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ կապված աշխատանքային ընթացիկ գործունեության հետ: Արված դիտողությունները հիմնականում ուղղված էին առողջության առաջնային պահպանման օղակի տնօրեններին, որոնց աշխատանքում նկատվել են որոշակի բացթողումներ ու թերացումներ: Դրանք շտկելու ուղղությամբ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ ու խիստ ցուցումներ: «Աշխատանքային օրինակելի վիճակ է արձանագրվել Արծվանիստի, Լճափի, Աստղաձորի, Լիճքի եւ Ծովակի բուժհիմնարկներում: Եվս մի քանի տեղերում նկատվում է աշխատանքների լավ ընթացք: Իսկ ահա առողջության առաջնային պահպանման օղակի հիմնարկների մեծ մասում արձանագրվել են խախտումներ ու թերացումներ՝ կապված դեղորայքի գնման...

Գավառ քաղաքի ակադեմիկոս Թամամշեւի անվան գյուղատնտեսական քոլեջի դահլիճում սեպտեմբերի 18-ին հանդիսավորությամբ նշվեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության գործունեության 30-րդ տարեդարձը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական, նախակրթական ու առողջապահական հաստատությունների տնօրեններ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան՝ ծանոթանալու նախորդ 30 տարիների ընթացքում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության իրականացրած աշխատանքներին եւ ձեռքբերումներին,այնուհետ առանձին սենյակներում տեղի ունեցան կազմակերպության նոր ռազմավարական ուղղությունների վերաբերյալ շնորհանդեսներ։ Ժիրայր Էդիլյանի ներկայացմամբ՝ ...

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզում 18.09.2019
Գավառի պետական համալսարանում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Հայասատում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 18-ին հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի, Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ,մարզի մի շարք համայնքների ղեկավարների , հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բացման խոսքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա շեշտեց, որ շատ է կարեւորում մարզային ու համայնքային իշխանությունների հետ խնդիրների անմիջական քննարկումը՝ ներգրավելով նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Ծովինարում ընթանում է մանկապարտեզի շենքի մասնակի հիմնանորոգումը 18.09.2019
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարվա օգոստոսի սկզբից մեկնարկել եւ ընթանում է մանկապարտեզի շենիքի մասնակի հիմնանորոգումը: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալներով, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 28 միլիոն 800 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը: Տրամադրված գումարի հաշվին նախատեսված է մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգում, նոր դռների եւ պատուհանների տեղադրում: Մնացած աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարվա ընթացքում: « Շենքային անբարեկարգ պայմանների եւ մի շարք այլ պատճառներով Ծովինարի մանկապարտեզը չի գործել 2005 թվականից սկսած:Մանկապարտեզը ժամանակին գործել է չորս խմբով ու 100 տեղով: Հիմա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տրամադրված գումարով իրականացվում է մասնակի նորոգում, իսկ մնացած գումարը կստեղծենք եկող տարվա ընթացքում՝ հիմնանորոգումն ավարտին հասցնելու համար », -հավաստեց Ծովինարի համայնքի ղեկավարը: