Նորություններ
Հունիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հեռավար զրույց ունեցավ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանի հետ: Զրույցի ընթացքում ծրագրի ղեկավարը մարզպետի հավանությանը ներկայացրեց «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում 2020 թվականի Գեղարքունիքի մարզի` սահմանային բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համար նախանշված ծրագրերի ցանկը, որոնք պետք է կյանքի կոչվեն համայնք- մարզպետարան- միջազգային կազմակերպություն համագործակցության արդյունքում: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Գեղարքունիքի մարզի` սահմանին մոտ բնակավայրերում որևէ ծրագիր իրականացնելուց առաջ անպայման ունենանք նաև մարզպետի կարծիքը: Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ մարզպետարանը մեզ կօգնի` խնդիրները բացահայտելու և դրանց առավել արդյունավետ կերպով լուծում տալու հարցում»,- նշեց ծրագրի ղեկավարը: Ըստ Արման Վալեսյանի՝ առաջին ծրագիրն առնչվում է սահմանին մոտ գտնվող բնակավայրերում

Վարդենիկում կմաքրվի եւ կվերագործարկվի երկու խորքային հոր 02.06.2020
Վարդենիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կմաքրվի եւ կվերագործարկվի 2 խորքային հոր: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետի փոխանցմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 միլիոն 104 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 16 միլիոն 873 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 7 միլիոն 231 հազարը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի տեղեկացմամբ՝ այս ծրագրի իրականացման արդյունքում Վարդենիկում ոռոգելի կդառնա ավելի քան 100 հեկտար վարելահող: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Երկու խորքային հորերը, որոնք ժամանակին ապահովում էին մինչեւ 50 լիտր վայրկյան հզորության ջրամատակարարում, ծառայում էին ոռոգման նպատակներով: ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք անգործության մատնվեցին եւ թալանվեցին, իսկ դրանց սպասարկման տակ գտնվող վարելահողերը, ավելի քան 100 հեկտարի չափով մնացին լքված ու անմշակ:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2020
Սիրելի փոքրիկ բարեկամներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Հունիսի 1-ը նշվում է որպես երեխաների տոն, միևնույն ժամանակ այսօրը հիշեցում է, որ յուրաքանչյուր ծնող, մեծահասակ պարտավոր է` իր խնամքի ներքո գտնվող երեխաներին ապահովել առողջ միջավայրով, որտեղ նա կլինի խնամված, պաշտպանված, ՀՀ քաղաքացուն արժանի կրթություն ու դաստիարակություն ստացած։ Այս ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակը մեկն է. ունենալ առողջ ու երջանիկ, բազմակողմանի զարգացած, կիրթ ու ժամանակակից սերունդ։ Մենք պետք է սիրենք և պաշտպանենք ոչ միայն մեր, այլև բոլոր մանուկներին: Փորձենք մի պահ դուրս գալ նեղ ընտանեկան շրջանակից և քայլեր անել բոլոր երեխաներին պաշտպանելու, մեզ տրված հնարավորություններն օգտագործել այնպես, որ երեխաների յուրաքանչյուր օրը լինի գորովանքով ու քնքշանքով լի: Սիրելի փոքրիկներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս ջերմ ու բարի տոնի կապակցությամբ, մաղթում ձեզ առողջություն, անհոգ եւ երջանիկ մանկություն։ Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Շողակաթում կկառուցվի այգի-պուրակ 01.06.2020
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի համանուն բնակավայրում կկառուցվի այգի-պուրակ: Ինչպես փոխանցեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 371 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 11 միլիոն 867 հազար դրամը ներդնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 504 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի տեղեկացմամբ՝ այգի-պուրակն ընդգրկելու է 1150 քառակուսի մետր տարածք: Այն կառուցվելու է Շողակաթ բնակավայրի կենտրոնում: «Այգի պուրակում կունենանք կանաչապատ ու ծառապատ տարածքներ, նստարաններ, համերգների ու այլ միջոցառումների համար՝ բեմական հատված, շատրվաններ: Սրանով Շողակաթ համայնքի կենտրոնը կդառնա ավելի բարեկարգ ու բարետես, մեր համայնքի բնակիչները ժամանցի ու հանգստի վայր կունենան: Այգի-պուրակից կօգտվեն նաեւ մեր համայնք այցելող հովեկներն ու զբոսաշրջիկները: Շինարարության մրցույթը հայտարարված է, արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Ախպրաձոր համայնքի բոլոր փողոցները կունենան գիշերային լուսավորություն 27.05.2020
Գեղարքունիքի մարզի ամենաբարձր լեռնային գյուղ համարվող Ախպրաձորում գիշերային լուսավորության ցանցը կընդգրկի բոլոր փողոցները: Լուսավորության ցանցը կառուցվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն 553 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 109 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 443 հազար դրամը՝ Ախպրաձորի համայնքապետարանը: Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանի տեղեկացմամբ՝ լուսավորվելու են գյուղի բոլոր վեց փողոցները: Լուսավորության ցանցը կկառուցվի 2500 գծամետր երկարությամբ: Կտեղադրվի 83 լուսատու: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Կարելի է ասել, որ մեզանում վաղուց մոռացել էին լուսավորության ցանցի մասին: Այս ծրագրի իրականացմամբ մեր համայնքի համար կենսական կարեւոր խնդիր է լուծվում՝ նկատի ունենալով գյուղի բարձրադիր վիճակը եւ բնակլիմայական խստաշունչ պայմանները»,-ներկայացրեց Ախպրաձոր համայնքի ղեկավարը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 27.05.2020
Հարգելի հայրենակիցներ Նշանակալից այս տոնը խորհրդանշում է պայքարի բազում ուղիներ անցած եւ այդ ճանապարհին կարեւորագույն հաղթանակներ ունեցած հայ ժողովրդի պետականության կերտման ու պահպանման մեծագույն կամեցողությունն ու արժանապատիվ ապրելու ձգտումը: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած հերոսական պայքարի ու հաղթանակների: Եվ այդ հերոսական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց պատմական Հայաստանի մի պատառիկ հողի վրա կերտել Հայաստանի Հանրապետությունը, որը եւ դարձավ համայն հայության դարավոր իղձերի մարմնացումը:Այդ սխրանքի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ, ունեցավ գերբ ու դրոշ, ձեռք բերեց քաղաքացիության իրավունք: Այսօր ապրողներիս պարտքն է՝ ծաղկեցնել ու հզորացնել մեզ ավանդված Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, լինել արժանի զավակները մեզ համար հայրենիք ու պետություն կերտած այրերի: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, սեր ու համազգային միություն: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան


