Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արծվանիստ համայնքում ավարտվել է իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկը

23.07.2020

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագիրը, ինչի արդյունքում համայնքում հիմնովին լուծվել է խմելու ջրի մատակարարման խնդիրը: Ինչպես տեղեկացրեց Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը, ջրատարը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 19 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Ըստ շինարարական աշխատանքներն իրականացնող «ԱԼ-ՄԱՍՔԱ» ՍՊԸ տնօրեն Ավետիք Ավետիսյանի՝ շինարարությունը մեկնարկել է այս տարվա մայիսի վերջերից ու այժմ գտնվում է ավարտական փուլում: «Ծրագրի շրջանակներում կառուցվել է 1 աղբյուրակապ եւ երկու կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի արդյունքում օրվա կարգավորիչ ջրամբար մուտք գործող ջրի քանակությունն ավելացել է շուրջ 10 լիտր վայրկյանով: Այժմ համայնքի բոլոր տնտեսություններին արդեն ջուր է մատակարարվում նորակառույց ջրատարով»,-ներկայացրեց ՍՊԸ տնօրենը: Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ այս պահին արդեն Արծվանիստի բոլոր թաղամասերում, շնորհիվ այդ ծրագրի՝ իրականացվում է շուրջօրյա ջրամատակարարում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59