Նորություններ

Կբարելավվի Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհի անցանելիությունը 05.05.2020
Մայիս ամսվա երկրորդ կեսից պետական միջոցների հաշվին կմեկնարկի «Հ-53,Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիության բարելավում» ծրագիրը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 196 միլիոն դրամ: Հայտարարված շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: «Ծրագրով նախատեսված է շուրջ 1000 քառակուսի մետր մակերես ընդգրկող փոսային նորոգում, 24 հազար 578 քառակուսի մետր միաշերտ ասֆալտի եւ ճանապարհային նշանների տեղադրում: Բարելավվող ճանապարհի երկարությունը 11,8 կիլոմետր է, որը սկսվում է Ծովագյուղի խաչմերուկից, անցնում Սեմյոնովկա համայնքով եւ ավարտվում Գեղարքունիք-Տավուշ սահմանաբաժանում: Ճանապարհի անցանելիության բարելավման ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կստեղծվի, որպեսզի Սեւան-Դիլիջան ավտոճանապարհային թունելը ենթարկվի հիմնանորոգման»,-ներկայացրեց վարչության պետը:

Մաքենիս համայնքը կունենա հանդիսությունների սրահ 05.05.2020
Մաքենիս համայնքը սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում այս տարի կունենա 200 տեղանոց հանդիսությունների սրահ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված «Մաքենիս համայնքի հանդիսությունների սրահի սալիկապատում եւ գույքի ձեռքբերում» ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 միլիոն 911 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 3 միլիոն 801 հազար դրամը հատկացնելու է Մաքենիսի համայնքապետարանը, 45 տոկոսը կամ 3 միլիոն 110 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը: Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ հանդիսությունների սրահի հիմնման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից, դարձյալ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: «Նախորդ տարվա ընթացքում կատարվել են հիմնանորոգման որոշակի աշխատանքներ, տեղադրվել են դռներն ու պատուհանները: Այս տարվա ծրագրով ավարտի կհասցվեն կիսատ մնացած աշխատանքները, այն է՝ հատակի սալիկապատում, սանհանգույցների կառուցում, ներքին հարդարման այլ աշխատանքներ, գույքի ձեռքբերում, որը կիրականացվի «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա մայիսի 4-ի 1900 մետր 58 սանտիմետր նիշի դիմաց: Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 4-ն Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Արգիճի գետում ջրի ելքը կազմել է 15,3, Մասրիկ գետում՝ 12, Գավառագետում՝ 6,35 խորանարդ մետր վայրկյան:

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 23-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել մարզի Դդմաշեն համայնքի «Հանդիսությունների սրահի հիմնանորոգում (2-րդ փուլ)», Մաքենիս համայնքի «Հանդիսությունների սրահի սալիկապատում և գույքի ձեռքբերում», Զոլաքար համայնքի «Ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցում», Լիճք համայնքի «Ա 7 թաղամասի 5-րդ, 7-րդ, 10-րդ և 12-րդ փողոցների խմելու ջրագծի կառուցում», Մադինա համայնքի «Ջրահեռացման և ոռոգման առուների կառուցման աշխատանքներ», Ծովազարդ համայնքի «Զ. Անդրանիկ փողոցի ասֆալտապատում», Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզի մասնակի վերանորոգում» և Հայրավանք համայնքի «Մայիսի 9-ի փողոցի 470մ հատվածի հիմնանորոգում» ծրագրերը, ինչպես նաև Սևան համայնքի «Գրիբոյեդով (546մ) և Նալբանդյան (1230մ) փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը:

Պետական միջոցների հաշվին մայիս ամսին Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում կմեկնարկի ճանապարհաշինական խոշոր ծրագիր: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, հիմնանորոգվելու է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս 19+450 կիլոմետրից մինչեւ 39+400 կիլոմետր ճանապարհահատվածը: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 2 միլիարդ 629 միլիոն դրամ: Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: «Ծրագրի իրականացման շինարարական մրցույթն այժմ գտնվում է ամփոփման փուլում: Ամենայն հավանականությամբ, շինարարական աշխատանքները կմեկնարկեն մայիսի երկրորդ կեսից: Ծրագիրը նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ: Ճանապարհի հիմնանորոգումը

Դդմաշեն համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն հերթական ծրագիրը, որով նախատեսվում է ավարտի հասցնել համայնքի հանդիսությունների սրահի հիմնանորոգումը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն ծրագրի երկրորդ փուլի իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 52 միլիոն 132,8 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 36 միլիոն 493 հազար դրամը հատկացնում է Դդմաշենի համայնքապետարանը, 45 տոկոսը կամ 10 միլիոն 639,8 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը: Դդմաշենի հանդիսությունների սրահի հիմնանորոգման ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Դդմաշեն համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ առաջին փուլում իրականացվել են հանդիսությունների սրահի հին շենքի քանդման եւ դրա վերակառուցման աշխատանքներ, նորոգվել է շենքի տանիքը եւ փոխվել են բոլոր պատուհանները: «Դդմաշենի հանդիսությունների սրահի հիմնանորոգման ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է ներսի մնացած աշխատանքները ավարտին հասցնել: