Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր

ՀՀ Վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր 18.02.2025

Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո 2025 թվականի մարտի 1-ից Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը, որոնց նպատակն է խթանել դպրոցականների շրջանում բասկետբոլի զարգացմանը, տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերմանը՝ հետագայում Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցող թիմերում ընդգրկելու նպատակով, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորմանը։ Բասկետբոլի լիգան անցկացվելու է 4 փուլով, 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7- 9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև։

Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն Գեղարքունիքի մարզի կրթամշակութային տարբեր հաստատություններում

Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն Գեղարքունիքի մարզի կրթամշակութային տարբեր հաստատություններում 17.02.2025

Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակներում, փետրվարի 19-ին ժամը 12։00-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու պատկերասրահում տեղի կունենա «Մեծն Թումանյանը», թումանյանական ընթերցումներ խորագիրը կրող ցերեկույթ, իսկ նույն օրը և նույն ժամին Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում տեղի կունենա «Հավերժության խորհուրդը․ Պահարեն և գրքի նվիրատվության օրը» խորագիրը կրող ցերեկույթ, որը կզուգորդվի գրքի նվիրատվության օրվան նվիրված միջոցառմանը և անվանի գրող, դերասան Հայկ Պետրոսյանի /Պահարե/ ծննդյան 130 ամյակի հուշ ցերեկույթի հետ։ Մեծն Բանաստեղծի ծննդյան և գիրք նվիրելու օրվան նվիրված թեմատիկ միջոցառումներ կանցկացվեն նաև Գեղարքունիքի մարզի կրթամշակութային տարբեր հաստատություններում՝ փետրվարի 17-21-ը:

Գեղարքունիքի մարզում կշարունակվեն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ուղղությամբ իրականացվող ծրագրերը

Գեղարքունիքի մարզում կշարունակվեն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ուղղությամբ իրականացվող ծրագրերը 17.02.2025

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «ԵՄ-ն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» և «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրերի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանին, «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի Գեղարքունիքի մարզային համակարգող Սոնա Գրիգորյանին և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Վարազդատ Սարգսյանին։ «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերության կողմից իրականացվող ԷԿՈսերվ ծրագրի մաս է, որը մեկնարկել է 2023 թվականի հունվարին, ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերում։ Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի արդյունքում, ընդհանուր առմամբ, 28 համայնքապատկան շենքերում իրականացվել են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի միջոցառումներ։․․․

Բարեփոխումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներ բնակապահովման ծրագրում

Բարեփոխումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներ բնակապահովման ծրագրում 14.02.2025

Հաշվի առնելով ԼՂ հայրենակիցների հետ ունեցած վերջին քննարկումները, նրանց կողմից ներկայացված առաջարկ-դիտարկումները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներ՝ հիմնական պայմաններում կատարելով վերջնական փոփոխությունները, մասնավորապես` 1 անձի գծով տրվող աջակցության չափի և առանձին՝ ավելի բարձր աջակցությամբ բնակավայրերի ցանկերի մասով։ Ըստ այդմ՝

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը 14.02.2025

Հարգելի քաղաքացիներ, եթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր և տարվա ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով կատարել եք սոցիալական ծախսեր, ունեք դրա դիմաց դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ, ապա կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները՝ հետևյալ քայլերով․

Գեղարքունիքի մարզում ավարտվեց 2024-2025 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

Գեղարքունիքի մարզում ավարտվեց 2024-2025 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 12.02.2025

Դպրոցականների 2024-2025 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային փուլն անցկացվեց մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կեսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա, աշխարհագրություն, հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, նախնական զինվորական պատրաստություն և ընթերցանություն առարկաներից։ Օլիմպիադաների մասնակցության հնարավորությունից ընդհանուր առմամբ օգտվեցին 9-12-րդ, միայն մաթեմատիկա առարկայի մասով՝ 5-12-րդ, իսկ ընթերցանություն առարկայի մասով՝ 5-6-րդ դասարանների աշակերտները։ Օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները համապատասխան հանձնաժողովների կողմից ամփոփվել և ներկայացվել է առարկայական օլիմպիադայի կազմկոմիտե, որտեղ էլ կորոշվի և կհաստատվի մարզային փուլի հաղթողների և հանրապետական փուլի մասնակիցների ցանկը։ Այս տարի առաջին անգամ մարզի հանրակրթական հաստատությունների 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվեց ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում՝ դպրոցական և մարզային փուլերով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-26 11:43:55