Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրը կունենա խմելու կանոնավոր ջրամատակարարում

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրը կունենա խմելու կանոնավոր ջրամատակարարում 07.07.2020

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի 8 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, որով եւ հիմնովին կլուծվի բնակավայրի ջրամատակարարման խնդիրը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Այրք գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիոն 848 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, գտնվում է ամփոփման փուլում, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում: «Այրքի խմելու ջրատարի արտաքին ցանցը, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, կառուցվելու է նորովի, քանի որ հին ցանցը, որը սնվել է Աբասբեկ կոչվող սարի աղբյուրակապից, տարիների ընթացքում քայքայվել ու ,,,

Լուսակունք համայնքը նոր ուսումնական տարում կունենա  նախակրթարան

Լուսակունք համայնքը նոր ուսումնական տարում կունենա նախակրթարան 07.07.2020

Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Լուսակունքի համայնքապետարանի համագործակցությամբ հիմնվում է նախակրթարան: Ինչպես տեղեկացրեց Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանը, շինարարական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 9 միլիոն դրամ, որի 30 տոկոսը կամ 2 միլիոն 687 հազար դրամը ներդրել է Լուսակունքի համայնքապետարանը: «Նախակրթարանը կունենա նորոգված ու կահավորված 4-5 սենյակ՝ ընդունելով 22 նախադպրոցական տարիքի երեխաների: Այն պետք է իր դռները բացի նոր ուսումնական տարվանից: Կատարվում են ներքին հարդարման, վերակառուցման, ջրամատակարարման համակարգի անցկացման, սանհանգույցների կառուցման, դռների եւ պատուհանների տեղադրման աշխատանքներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ տեղեկատվական հանդիպում Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախնական տարբերակի շուրջ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ տեղեկատվական հանդիպում Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախնական տարբերակի շուրջ 07.07.2020

Հուլիսի 6-ին ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում: Այն վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատակիցներ, ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի իրազեկման պատասխանատուներ: Ծրագրի պատասխանատու Արեւիկ Հովսեփյանը ներկայացրեց Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նպատակը, պլանի մշակման ժամանակ ավազանում բացահայտված հիմնախնդիրները, կառավարման պլանի նախնական տարբերակը, ինչպես նաեւ՝ պլանում տեղ գտած միջոցառումները: Ըստ բանախոսի՝ պլանի իրականացման ժամկետը 6 տարի է: Այն սկսվելու է 2021 թվականին եւ ավարտվելու է 2027 թվականին: Ծրագրի ղեկավար Ալիսա Սավադյանը ներկայացրեց պլանի վերաբերյալ հանրային իրազեկման գարծընթացը եւ նշեց, որ պլանը օրենքի ուժ կստանա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: Հանդիպման ընթացքում ներկաները դիտեցին ծրագրի հանրային իրազեկման բաղադրիչի շրջանականերում պատրաստված ֆիլմը, որն ավելի հասանելի է դարձնում Սեւանի ջրավազանային կառավարման պլանի բովանդակությունը, և այն մարզային հեռուստաընկերության միջոցով ավելի հասանելի է հանրությանը: «Հուսով ենք, որ Գեղարքունիքի մարզպետարանը ևս իր կարծիքը կներկայացնի Սեւանի ջրավազանային կառավարման պլանում տեղ գտած միջոցառումների ընթացքի վերաբերյալ, իսկ մեր համագործակցությունը կբերի ցանկալի արդյունքներ»,-նշեցին ծրագրի պատասխանատուները:

Հայտարարություն 06.07.2020

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը՝ Ճամբարակ, Թթուջուր, Վահան, Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ,Վարդենիս, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Սոթք, Ավազան, Արփունք, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատվան, Տրետուք, Փամբակ, Արեգունի բնակավայրերում առավել մասնակցային և թիրախային Ծրագրեր իրականացնելու հեռանկարով, հայտարարում է «Կայուն համայնք» թեմայով ակնարկի մրցույթ, որին կարող են մասնակցել բնակավայրերի բոլոր բնակիչները՝ անկախ սեռից և տարիքից...

Հիմնանորոգվում է Ծովակ համայնքի  խմելու ջրատարի արտաքին ցանցը

Հիմնանորոգվում է Ծովակ համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը 06.07.2020

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 5 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 61 միլիոն 193 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 42 միլիոն 835 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 18 միլիոն 357 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը: Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքները հուլիսի 6-ի դրությամբ արդեն ամփոփված են, իսկ շինարարությունը կմեկնարկի հուլիսի կեսերից: «Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կհատկացնի ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովակի համայնքապետարանը: Համայնքի համար անչափ կարեւոր խնդիր է լուծվում, քանի որ Լճավանից սնվող խմելու ջրատարի արտաքին ցանցը, որը կառուցվել է 1956 թվականին, ազբեստյա խողովակներով, մի կերպ է ծառայում իր նպատակին:Բացի,,,

Վարդենիկում եւս երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Վարդենիկում եւս երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 06.07.2020

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Վարդենիկի երաժշտական դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 77 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 12 միլիոն 5 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 72 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկի լուսավորության ցանցի կառուցման եւ վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 792 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 364 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 10 միլիոն 427 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ,,,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-13 17:49:56