Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համավարակի դեմ պայքարի բուն գործընթացին առավել շատ ընդգրկված բուժաշխատողները խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով

Համավարակի դեմ պայքարի բուն գործընթացին առավել շատ ընդգրկված բուժաշխատողները խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով 23.06.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ մարզի մի շարք բուժաշխատողների հետ` շնորհավորելով նրանց Բուժաշխատողի օրվա առթիվ: Մարզպետն իր ողջույնի խոսքում նշեց, որ արտակարգ դրության այս պայմաններում, ի դեմս ներկա գտնվող բուժաշխատողների, ուշադրության և խրախուսանքի են արժանի նաև մարզի մնացած բոլոր բուժաշխատողները, կամավորները, շտապօգնության վարորդներն ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը, քանզի յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում անում է հնարավորը ստեղծված իրավիճակի մեղմման հարցում: «Բոլոր բուժաշխատողներին էլ կարիք կա՝ շնորհակալություն հայտնելու: Սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, փորձեցինք ընտրել հատկապես այն բուժաշխատողներին, ովքեր ավելի շատ են ընդգրկված կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների բուն աշխատանքներում: Այս բարդ ժամանակահատվածում դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, թե որքան կարևոր է ձեր մասնագիտությունը և որքան պատվով եք դուք ձեր աշխատանքն իրականացնում: Այն օջախները...

Կհիմնանորոգվի Լճավանի մանկապարտեզի շենքը

Կհիմնանորոգվի Լճավանի մանկապարտեզի շենքը 23.06.2020

Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի մանկապարտեզի շենքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Լճավանի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիոն 700 հազար դրամ, որի որի 70 տոկոսը կամ 8 միլիոն 889 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 811 հազար դրամը՝ Լճավանի համայնքապետարանը: Լճավանի համայնքապետ Լյովա Գեւորգյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Մանկապարտեզի շենքում սույն ծրագրի շրջանակներում կիրականացվեն հիմնականում ներքին հարդարման, վերակառուցման, նոր դռների եւ պատուհանների տեղադրման, սանհանգույցների նորոգման եւ այլ կարգի աշխատանքներ: «Համայնքի մանկապարտեզը դադարել է գործել 1996 թվականից՝ շենքային անբարենպաստ պայմանների եւ տեղական բյուջեում համապատասխան գումարների անբավարարության պատճառով: Սակայն այժմ համայնքը մանկապարտեզի խիստ կարիք է զգում, ...

Կհիմնանորոգվի Արծվանիստ համայնքի մանկապարտեզի տանիքը

Կհիմնանորոգվի Արծվանիստ համայնքի մանկապարտեզի տանիքը 22.06.2020

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի մանկապարտեզի շենքի տանիքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 16 միլիոն 50 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 433 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 5 միլիոն 617 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է: «Արծվանիստի մանկապարտեզը, որը մինչեւ 2017 թվականի ամռանը գործում էր երկու խմբով, իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է շենքային անբարենպաստ պայմանների պատճառով: Շենքի հիմնանորոգումը կընթանա մի քանի փուլերով, որից առաջինը սկսվում է տանիքի հիմնանորոգման աշխատանքներով:

Թարմացում

Թարմացում 22.06.2020

Տեղեկատվություն 13-19.06.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ

 Հաստատվել են  մարզից ներկայացրած  սուբվենցիոն հերթական  ծրագրերը

Հաստատվել են մարզից ներկայացրած սուբվենցիոն հերթական ծրագրերը 22.06.2020

Սուբվենցիոն ծրագրերի հերթական խմբաքանակն է քննարկվել և հաստատվել միջգերատեսչական հանձնաժողովի հունիսի 5-ին կայացած հերթական նիստի ընթացքում: Ներքին Գետաշեն համայնքի «Ոռոգման ցանցի կառուցում» և «Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում», Վարդենիկ համայնքի «Փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում և գոյություն ունեցող 3330 գծմ հատվածում էլ. լարերի և լուսատուների փոխարինում LED 60W, 5000k լուսատուներով», Նորատուս համայնքի «Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում», Աստղաձոր համայնքի «Զորավար Անդրանիկի փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցում», Լուսակունք համայնքի «Թիվ 1 գլխավոր փողոցի գիշերային լուսավորության անցկացում», Ճամբարակ համայնքի «Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի 2-րդ հարկի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ», Սեմյոնովկա համայնքի «Նախկին մշակույթի տան տանիքի վերանորոգում» ծրագրերը: Ծովակ համայնքի «1956 թվականին կառուցված խմելու ջրի ջրագծի վերանորոգում», Ծակքար համայնքի «Բնական կամուրջ -հուշարձանը տանող ճանապարհի ...

            Ծովագյուղում կբարելավվի ջրամատակարարման համակարգը

Ծովագյուղում կբարելավվի ջրամատակարարման համակարգը 22.06.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատաքներ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 132 միլիոն 429 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 92 միլիոն 697 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 39 միլիոն 724 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ծովագյուղի համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնովին կբարելավվի համայնքի ջրամատակարարումը: «Ջրամատակարարաման հիմնախնդիրը համայնքում առկա է վաղուց, որը խոչընդոտում է բնակիչների կենսական խնդիրների լուծմանը: Խմելու ջրի ջրավազանները սնուցվում են Այծեմնասար եւ Բեթխեհեմ սարերից, սակայն չեն բավարարում բնակչությանը: Առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է Բեթխեհեմ կոչվող սարից սնուցվող արտաքին վնասված եւ հին մետաղական 6կմ երկարության, 150մմ տրամագծով խողովակաշարը փոխարինել նոր մետաղապլաստե 6կմ երկարության 160 մմ խողովակաշարով, ինչը հնարավորություն կընձեռի՝ կարգավորիչ ջրավազան ջրամատակարարումը ավելացնել եւս 3-4 ժամ տևողությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի Բեթխեհեմ սարից սնուցվող ջրագծից նոր կառուցվող ջրագծով միացում կատարել Այծեմնասարից օգտվող ջրավազանին, որի շնորհիվ էլ Այծեմնասարից օգտվող բնակիչների համար կապահովի 5-6 ժամ տեւողությամբ ջրամատակարարում: Բացի այդ, անհրաժեշտ է վերանորոգել Բեթխեհեմ կոչվող սարից սնուցվող 350 տոննա տարողությամբ անսարք ջրավազանը: Միաժամանակ անհրաժեշտ է կատարել Բեթխեհեմից սնուցվող ջրավազանից օգտվող բնակիչներին մատակարարվող ջրագծի ներքին ցանցի մետաղական խողովակների փոխարինում մետաղապլաստե խողովակներով` 4 կմ երկարությամբ, 75-40 մմ տրամագծով, քանի որ նախկին մետաղական խողովակները օգտագործման համար դարձել են ոչ պիտանի, իսկ ցանցում ահռելի են ջրի կորուստները: Ընդհանուր առմամբ, այս ծրագրով համայնքում կկառուցվի 10 կմ երկարության ջրատարի արտաքին ու ներքին ցանց: Ջրավազանների հարակից տարածքում անհրաժեշտ է կատարել ցանկապատի կառուցում: Ծրագրի շրջանակներում կկատարվի նաեւ ջրաչափիչ սարքերի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23