Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի ավտոճապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ

20.01.2021

Հունվարի 18-19-ին Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան պատճառով Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին դժվարանցանելի իրավիճակ է առաջացել, որը հաղթահարվում է ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող մաքրման եւ մշակման աշխատանքների շնորհիվ։ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան շերտը Գավառի, Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում կազմել է 15-20, Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջաններում՝ 30-40, բարձրլեռնային բնակավայրերում՝ մինչեւ 50 սանտիմետր։
«Ճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքները մարզի ողջ տարածքում ընթացքի մեջ են: Հունվարի 20-ի առավոտյան մաքրման եւ մշակման աշխատանքներն ավարտվել են Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին, որից հետո դրանք ընթանում են մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին։ Գործի են դրվել առկա բոլոր տեխնիկական միջոցները։ Աշխատանքների ծավալը մեծ է հատկապես Վարդենիսի տարածաշրջանում եւ բարձրլեռնային այն բնակավայրերում, որտեղ գրանցվել են ձյան առավելագույն տեղումներ։ Սպասարկող կազմակերպության կողմից ամենօրյա մաքրման աշխատանքներ են իրականացվում նաև Վարդենյաց լեռնանցքում, փորձելով հաղթահարել դժվարանցանելի իրավիճակը: Սակայն ուժեղ քամիների և ձնաբքի պատճառով այդ ճանապարհը երբեմն նաև փակվում է»,-հավաստեց մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55