Նորություններ

Զոլաքարում ընդարձակվում է գիշերային լուսավորության ցանցը 18.05.2020
Զոլաքար համայնքում ապրիլի վերջերից մեկնարկել են լուսավորության ցանցի ընդարձակման աշխատանքները: Դրանք իրականացվում են ՀՀ կառավարություն – համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն, Զոլաքարի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 28 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 14 միլիոն 313 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 7 միլիոն 707 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը:

Հերթական աջակցությունը «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից էր 18.05.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների շրջանակներում, իր նպաստն է ունեցել նաև «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը: Վերջինիս կողմից Գեղարքունիքի մարզում սոցիալապես անապահով 297 ընտանիքի տրամադրվել է ինտերնետային սիմ քարտ՝ դպրոցականների հեռավար դասընթացները անխափան իրականացնելու համար: Դրանցից 31-ը հատկացվել է Գավառի, 33-ը՝ Ճամբարակի և 233-ը՝ Վարդենիսի տարածաշրջանների սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս ընթացքում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության բարեգործական ձեռնարկներից անմասն չի մնացել նաև մարզի...

Գեղարքունիքի մարզում առ այսօր կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան 15.05.2020
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի փոխանցմամբ մարզում 2020 թվականի մայիսի 15-ի դրությամբ կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան: նույն աղբյուրի տեղեկացմամբ 9570 հեկտար կազմում են գարնանացան գարու, 1500 հեկտար՝ կարտոֆիլի, 348 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 280 հեկտար՝ ցորենի, 48 հեկտար՝ հնդկացորենի ցանքերը: «Մայիսի երկրորդ տասնօրյակից, արեւոտ ու տաք եղանակների շնորհիվ ակտիվորեն ընթանում է կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքը, իսկ հացահատիկի ցանքն աստիճանաբար տեղափոխվում է դեպի բարձրադիր գոտիներ: Ամենայն հավանականությամբ, գարնանացանը կավարտվի մայիսի վերջերին»,-ներկայացրեց գյուղատնտեսության բաժնի պետը:

Նորակերտում գայլերը հոշոտել են Հայկանուշ Մելքոնյանի տնտեսությանը պատկանող 122 գլուխ ոչխար եւ գառ 15.05.2020
Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Հայկանուշ Մելքոնյանի տնտեսության 122 գլուխ ոչխարներն ու գառները, եւս 15-ին էլ վիրավորել: Ինչպես տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, անասնատերերը ջարդի մասին իմացել են միայն առավոտյան, երբ բացել են գոմի դուռը՝ հոտը արոտ տանելու նպատակով: «Հայկանուշ Մելքոնյանի տնտեսությունում պահվում է շուրջ 250 գլուխ գառ եւ ոչխար: Շինությունը, որտեղ պահվում է հոտը, գտնվում է գյուղի ծայրամասում:Գայլերը ջարդը կատարել են հենց գոմի մեջ՝ ներս թափանցելու համար ինչ-որ տեղ գտնելով...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ 15.05.2020
Սիրելի հայրենակիցներ. Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ Ընտանիքը մեր հասարակության հիմնասյունն է, ամուր ընտանիքի հիմքի վրա է ձեւավորվում եւ զարգանում քաղաքակիրթ հասարակությունը: Եվ գաղտնիք չէ, որ կայուն ընտանիքը ցանկացած պետության զարգացման կարևոր գործոններից մեկն է ու երաշխիքը: Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա կապակցությամբ: Թող սեր ու երջանկություն տիրի բոլորիս օջախներում: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Մադինայում կիրականացվեն ջրահեռացման եւ ոռոգման առուների կառուցման աշխատանքներ 14.05.2020
Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կիրականացվեն ջրահեռացման եւ ոռոգման առուների կառուցման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչի տեղեկացմամբ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 17 միլիոն 785 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 12 միլիոն 450 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 335 հազար դրամը՝ Մադինայի համայնքապետարանը: Մադինա համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: «Ծրագրով նախատեսված է համայնքով անցնող մայր առվի կառուցում երկաթյա կիսախողովակներով, շուրջ 700 մետր երկարությամբ...