Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

10.03.2021

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` մարտի 10- ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Նախապես գրանցված քաղաքացիների զգալի մասը դիմեցին սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման նպատակով: Նշված քաղաքացիների կողմից մարզպետարան ներկայացրած դիմումները ուսումնասիրելուց հետո դիմումատուներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի համապատասխան ֆինանսական աջակցություն: Դիմումների որոշ մասը վերաբերում էին աշխատանքի տեղավորմանն աջակցելու, մի մասն էլ` աշխատանք գտնելու հարցում կողմնորոշելու:
Կենցաղային, անձնական և քաղաքաշինական մի շարք թեմաներով մարզպետարանի ղեկավարների միջամտությունն ակնկալող քաղաքացիները ստացան համապատասխան պարզաբանումներ և տեղեկատվություն՝ խնդիրների լուծման հարցերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53