Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Սեւան համայնքի շինհրապարակներ 11.09.2020
Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Սեւան քաղաքում` ՀՀ կառավարության կողմից իրականացվող ս ծրագրերի ընթացքը դիտարկելու նպատակով։ Այցի առաջին կանգառը Գրիբոեդովի փողոցում էր, որտեղ արդեն ավարտական փուլում են գտնվում ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Փողոցի հիմնանորոգման համար նախատեսված տարածքը 4578 քառակուսի մետր է: Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, խարխլված բազալտե եզրաքարերի ապամոնտաժում, ապամոնտաժված եզրաքարերի տեղադրում, ծածկույթի կառուցում, փողոցի անցումների, անհարթությունների, երթևեկելի մասի գծանշում, ասֆալտբետոնե արգելակիչների և ճանապարհային նշանների տեղադրում, այլ բնույթի ու ծավալի աշխատանքներ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն 99 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը` Սեւանի համայնքապետարանը։ Այս ծրագրի իրականացմամբ Սևան քաղաքում ավելացել է հիմնանորոգված փողոցների թիվը։ Մարզպետի այցի հաջորդ կանգառը բազմաբնակարան հինգ շենքերի բակերում էր, որտեղ մեկնարկել է ևս մեկ...

Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղ համայնքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 11.09.2020
Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Ծովագյուղ համայնքում, որտեղ դիտարկեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 3 փողոց, 1 նրբանցք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 327 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Արդեն երկու շաբաթ է, ինչ հիմնանորոգման աշխատանքները սկսվել եւ ընթանում են թիվ 14, 16, 24 փողոցներում եւ 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքում: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կառուցվում են մայթեր եւ 450 գծամետր երկարության հեղեղատար: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում մեկնարկել եւ ընթանում են նաեւ խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատաքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 134 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը:

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 21 աշխատակցի 11.09.2020
Սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Փրկարարի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 21 աշխատակցի:Պարգեւները հանձնելուց առաջ մարզպետը շնորհավորանքի խոսքեր ուղղեց մարզի փրկարարական վարչության ղեկավար անձակազմին եւ աշխատակիցներին՝ մարզում գրանցված արտակարգ դեպքերին ժամանակին ու արագ արձագանքելու, փրկարարական աշխատանքները պարտքի գիտակցումով ու անձնուրաց կերպով իրականացնելու համար: «Անգնահատելի է փրկարար ծառայության աշխատակիցների դերը արտակարգ իրավիճակներում հանրային կյանքի անվտանգության ապահովման, աղետների կանխարգելման ու փրկարարական ամենատարբեր աշխատանքներում:Գոհացուցիչ է նաեւ համագործակցության այն մակարդակը, որն առկա է Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների եւ փրկարար ծառայության միջեւ: Բոլորիդ մաղթում եմ խաղաղ ու անվտանգ ծառայություն, նորանոր հաջողություններ»,-պարգեւատրման ներկայացված փրկարարներին դիմեց Գեղարքունիքի մարզպետը:

Ծովակում ընթանում է խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգումը 10.09.2020
Արդեն երկու շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 5 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալներով՝ ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 200 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը: Ծովակի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ արդեն ավարտին են մոտենում հողային աշխատանքները, տեղափոխված ու նախապատրաստված են խողովակները՝ մոնտաժման աշխատատանքները սկսելու համար: Լճավանից սնվող խմելու ջրատարի արտաքին ցանցը, որը կառուցվել է 1956 թվականին, ազբեստյա խողովակներով, այժմ փոխարինվում է մետաղապլաստե, առանձին հատվածներում՝ երկաթե խողովակներով: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 4 ամսվա ընթացքում, սակայն շինարարները խոստանում են ավելի վաղ ավարտել աշխատանքները: Ծրագրի ավարտից հետո համայնքը կունենա շուրջօրյա եւ անվտանգ ջրամատակարարում:

Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղ համայնքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 10.09.2020
Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Ծովագյուղ համայնքում, որտեղ դիտարկեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 3 փողոց, 1 նրբանցք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 327 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Արդեն երկու շաբաթ է, ինչ հիմնանորոգման աշխատանքները սկսվել եւ ընթանում են թիվ 14, 16, 24 փողոցներում եւ 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքում: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կառուցվում են մայթեր եւ 450 գծամետր երկարության հեղեղատար: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում մեկնարկել եւ ընթանում են նաեւ խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատաքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 134 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ընդհանուր առմամբ, այս ծրագրով համայնքում կառուցվում է 10 կիլոմետր երկարության ջրատարի արտաքին ու ներքին ցանց, ջրավազանների հարակից տարածքում ցանկապատ է տեղադրվում, կատարվում է նաեւ ջրաչափիչ սարքերի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Մարզպետն աշխատանքային այցն ավարտեց Ծովագյուղի բուժամբուլատորիայում՝ ծոնոթանալով աշխատանքային առօրյային, համավարակի դեմ պայքարի միջոցառումների ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, ամբուլատորիայի տնօրինության եւ աշխատակիցների հետ քննարկեց ընթացիկ աշխատանքային հարցեր, տվեց անհրաժեշտ ցուցումներ եւ հանձնարարականներ:

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց քաղաքացիական պաշտպանության համալիր վիճակի գնահատումը 07.09.2020
Սեպտեմբերի 7-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկեց քաղաքացիական պաշտպանության համալիր վիճակի գնահատումը, որն իրականացվում է ՀՀ Վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշման շրջանակներում: Քաղպաշտպանության համալիր գնահատման անդրանիկ նիստը, որը հրավիրվեց Գեղարքունիքի մարզպետարանում, վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի համապատասխան հրամանով ստեղծված քաղպաշտպանության համալիր վիճակի գնահատման աշխատանքային խմբի անդամները, Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքացիական պաշտպանության համապատասխան ծառայությունների ղեկավարները, քաղպաշտպանության հանրապետական շտաբի ներկայացուցիչները, ովքեր ստուգելու են քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ընդհանուր վիճակը Գեղարքունիքի մարզում: Ինչպես նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը, քաղաքացիական պաշտպանության գնահատումն ընթանալու է 8 ուղղություններում, որոնք են՝ ՔՊ կազմավորումների պատրաստվածություն, բժշկական պաշտպանություն, ճառագայթային ե