Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լանջաղբյուրում կհիմնանորոգվի երկու փողոց

Լանջաղբյուրում կհիմնանորոգվի երկու փողոց 15.06.2020

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն Վարդան Մամիկոնյան եւ Մաշտոցի փողոցները: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 934 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 760 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 10 միլիոն դրամը՝ Լանջաղբյուրի համայնքապետարանը, 1 միլիոն 173 հազար դրամը՝ համայնքի բարերարը: Լանջաղբյուրի համայնքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ Վարդան Մամիկոնյան փողոցը կասֆալտապատվի շուրջ 400, Մաշտոցի փողոցը՝ 150-200 մետր երկարությամբ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Լանջաղբյուրում այս տարի ճանապարհների ասֆալտապատում կիրականացվի շուրջ 3000 քառակուսի մետր մակերեսով: Հիմնանորոգվող հատվածներում կտեղադրվի ջրահեռացման համակարգ: Ծրագրի իրականացման արդյունքում Մաշտոցի փողոցի հիմնանորոգումը կհասցվի ավարտական փուլի, իսկ Վարդան Մամիկոնյան փողոցի...

Կշարունակվեն Երանոս համայնքի մանկապարտեզի հիմքերի ամրացման եւ մասնակի հիմնանորոգման աշխատանքները

Կշարունակվեն Երանոս համայնքի մանկապարտեզի հիմքերի ամրացման եւ մասնակի հիմնանորոգման աշխատանքները 12.06.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Երանոս համայնքում այս տարվա ընթացքում կշարունակվեն մանկապարտեզի հիմքի ամրացման եւ մասնակի հիմնանորոգման աշխատանքները: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից տրամադրած տեղեկությունների համաձայն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32 միլիոն 186 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 20 միլիոն 924 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 11 միլիոն 261 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը: Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի հավաստմամբ՝ մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի առաջին փուլն իրականացվել է նախորդ տարի, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: «Նախորդ տարի կատարվեցին շենքի հիմքերի ամրացման, ջեռուցման համակարգի անցկացման, դռների ու պատուհանների տեղադրման մասնակի աշխատանքներ: Այս տարվա ծրագրով կավարտվեն հիմքերի ամրացման, դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքները, իսկ եկող տարվա սուբվենցիոն հերթական ծրագրով կլուծենք ներքին

Գեղհովիտ համայնքի ոռոգման նորակառույց ջրատարը կսպասարկի երեք թաղամասերի շուրջ 150 տնտեսությունների

Գեղհովիտ համայնքի ոռոգման նորակառույց ջրատարը կսպասարկի երեք թաղամասերի շուրջ 150 տնտեսությունների 12.06.2020

Գեղհովիտ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ջրատար, որը կսպասարկի շուրջ 150 տնտեսությունների: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 38 միլիոն 787 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 27 միլիոն 151 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 11 միլիոն 636 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Գեղհովիտ համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ ջրատարը կառուցվում է երկաթյա կիսախողովակներով, շուրջ 1900 մետր երկարությամբ: Այն սպասարկելու է «Չայիրներ» կոչվող թաղամասի, 14-րդ փողոցի եւ 5-րդ փողոցի 10-րդ նրբանցքի տնտեսություններին: «Նշված թաղամասերում ոռոգումն իրականացվել է հողաշեն առուներով: Ջուրը մատակարարվել է մեծ կորուստներով, ինչի հետեւանքով հաճախակի ճահճացել են առուներին կից տնամերձերը: Ծրագրի ավարտից հետո, որը նախատեսված է

Գեղարքունիքի մարզի տարածքում  իրականացվում են ամենօրյա մշտադիտարկման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի տարածքում իրականացվում են ամենօրյա մշտադիտարկման աշխատանքներ 12.06.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակիցներից ձևավորված մշտադիտարկման խմբերը շարունակում են համագործակցությունը ՀՀ ոստիկանության մարզային ստորաբաժանման , ՀՀ կառավարության ենթակա տեսչական մարմինների Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների և համայնքապետարանների հետ: Առաջնորդվելով ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի համապատասխան որոշմամբ, աշխատանքային խմբերը շարունակաբար ամենօրյա մշտադիտարկումներ են իրականացնում մարզի տարածքում: Մշտադիտարկում իրականացնող մեկ խումբը առևտրի կետերում իրականացնում է լայնածավալ սպառման ապրաքների գների մոնիտորինգ և վերահսկողություն, այդ մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնելով համապատասխան գերատեսչություն, իսկ մյուս խումբը՝ վերահսկողություն է իրականացնում հանրային գործունեության կառույցների և տնտեսվարող սուբյեկտների հանդեպ, դրանց տարածքները զերծ պահելով հնարավոր կուտակումներից, վերահսկում համավարակից պաշտպանվելու միջոցների կիրառման գործընթացը, միջոցներ ձեռնարկելով հայտնաբերված խախտումները ...

Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն սուբվենցիոն ծրագրի երկրորդ փուլով

Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն սուբվենցիոն ծրագրի երկրորդ փուլով 11.06.2020

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին նախորդ տարվանից, կշարունակվեն նաեւ այս տարվա ընթացքում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 26 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 14 միլիոն դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանի հավաստմամբ՝ շինարարական մրցույթն արդեն հայտարարված է: Հատկացված գումարի շրջանակներում կիրականացվի շենքի ներքին հարդարում: «Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում աշխատանքները Ծովինարի մանկապարտեզում իրականացվեցին 30 միլիոն դրամի շրջանակներում: Հիմնովին փոխվեցին շենքի տանիքը, դռներն ու պատուհանները: Այս տարի կկատարվեն ներքին հարդարման աշխատանքներ: Մանկապարտեզը կբացվի եւ կգործի 100 երեխայի համար»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Միջգերատեսչական հանձնաժողովը 5-րդ նիստում հավանության  է արժանացրել  Գեղարքունիքի մարզից ներկայացրած ևս 20 ծրագրային հայտ

Միջգերատեսչական հանձնաժողովը 5-րդ նիստում հավանության է արժանացրել Գեղարքունիքի մարզից ներկայացրած ևս 20 ծրագրային հայտ 11.06.2020

Սուբվենցիաներ ստանալու նպատակով ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 22-ին կայացած հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած ևս 20 ծրագրային հայտ: Այդ ցանկում ներառված են Ծովագյուղ համայնքի «Ասֆալտբետոնե ծածկույթի վերանորոգման աշխատանքներ», Լիճք համայնքի «Ա 6 թաղ թիվ 1 փող., Ա 2 թաղ. թիվ 1 և 9 փողոցների ասֆալտապատում», Արծվանիստ համայնքի «Մանկապարտեզի տանիքի վերանորոգում», Ակունք համայնքի «Բարեկամություն /1480մ/ և Շահումյան /120մ/ փողոցների ասֆալտապատում», Ակունք համայնքի «Մշակույթի տան բակի պուրակի բարեկարգում», Ձորագյուղ համայնքի «11-րդ և 12-րդ փողոցների ասֆալտապատում», Մարտունի համայնքի «Երևանյան փողոցի երթևեկելի հատվածի ասֆալտապատում և մայթերի կառուցում», Զովաբեր համայնքի «Ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատում» և «Զովաբեր համայնքի խմելու ջրի խողովակաշարի կապիտալ վերանորոգում», Մադինա համայնքի «Թիվ 1,2,4,6,8,9,10 փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման շարունակական աշխատանքներ»,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 18:40:43